Եգիպտոսում հայտնաբերել են կենդանիների մումիաներով և հնագույն հուշարձաններով «ամբողջական թանգարան»
Կահիրեի մոտակայքում գտնվող Սակարա դամբարանադաշտում հնագետները հայտնաբերել են թաղումներ՝ սուրբ կենդանիների և թռչունների մումիաներով, նաև տասնայկ արտեֆակտերով, որոնք վերաբերում են Հնագույն Եգիպտոսի պատմության տարբեր շրջաններին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Եգիպտոսի հնությունների գործով նախարար Հալեդ ալ-Անանին:
«Սա ոչ թե նոր գտածո է, սա ամբողջական թանգարան է»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով, առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում երկու գտածո, որոնք, նախնական տվյալներով, կորյունների մումիաներ են:
«Մենք նախնական հետազոտություն ենք իրականացրել, այդ թվում սկանավորման, հավականությունը մեծ է, որ խոսքը գնում է առյուծի ձագերի մասին, որոնք ընդամենը 6-8 ամսական են»,- ասել է նախարարը:
Նա պարզաբանել է, որ հնագետները հայտնաբերել են նաև կատվի, ոչ մեծ կոկորդիլոսի, հորթի, բազեի մումիաներ:
«Մենք այժմ քննարկում ենք, թե գործող որ թանգարանում ներկայացնենք այդ գտածոները, բայց, հնարավոր է, ստեղծվի նաև առանձին թանգարան»,- ասել է Եգիպտոսի հնությունների գործով նախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...