Նախագահ դառնալուց 2 տարի առաջ Պուտինը փորձել է հեռանալ պետական համակարգից
Ռուսաստանի նախագահ դառնալուց ընդամենը երկու տարի առաջ Վլադիմիր Պուտինը որոշել էր և քայլեր էր ձեռնարկում՝ պետական համակարգից հեռանալու համար։ Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է նրա այդ տարիների ղեկավար Վալենտին Յումաշևը։
Նախկին պաշտոնյան պատմել է, որ 1997 թվականին, երբ ինքը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի աշխատակազմի ղեկավարն էր, Վլադիմիր Պուտինը նշանակվել է իր տեղակալ։ Բայց ընդամենը մեկ տարի անց Պուտինը իրեն է դիմել ու հայտնել, որ ուզում է հեռանալ համակարգից։
Յումաշևի խոսքով՝ այդ ժամանակ Պուտինը չուներ հանգստյան օրեր, քիչ էր տեսնում ընտանիքին և ուզում էր ազատվել այդ ռեժիմից, որում եղել էր նաև նախկինում՝ Պետական անվտանգության ծառայության սպայի կարգավիճակում։ Սակայն Յումաշևը, ըստ իր իսկ խոսքերի, չի ցանկացել ազատել Պուտինին, քանի որ հավանել է նրա աշխատանքը։
Ընդամենը ամիսներ անց, ըստ նախկին պաշտոնյայի, ազատվել է իր առաջին տեղակալի պաշտոնը, որին և նշանակվել է Պուտինը։ Դրանից հետո վերջինս ավելի հաճախ է սկսել հանդիպել Ելցինի հետ, ավելի հաճախ է ուղեկցել նախագահին նրա այցերի ժամանակ և այլն։ Յումաշևի խոսքով՝ հենց այդ ժամանակ է Ելցինը նկատել Պուտինի արժանիքները։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ