Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ) Հաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջեն Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելություն Կոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխություն Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al Jazeera Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆ Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան ԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրա TikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը Մենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետ

Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կենտրոնների մոտՀաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջենՍերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններինՀայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտՀպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելությունԴանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէԿոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխությունԳերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԳազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al JazeeraԲունդեսրատը հավանություն է տվել Գերմանիայում զինվորական ծառայության մասին օրենքինՄենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ ԼավրովՖինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆԱլավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բшխվել են «Volkswagen Passat»-ը և «Howo» բետոնախառնիչը. 2 վիրավnրներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են ԵրևանԱռաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ. Վերոնիկա ԶոնաբենդՍարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպանՆիկոլ Փաշինյանը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըԼիբանանա-իսրայելական խաղաղության բանակցությունների երրորդ փուլը կկայանա 2026 թվականի հունվարի 7-ինԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրաՍեղանի խաղերը մտերմացնում են ընտանիքներին տոների ժամանակ. ConversationԱՄՆ Սենատը մինչեւ նոր տարի չի լուծի պետական մարմինների ֆինանսավորման հարցը. PoliticoԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվելԱրդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս Սրբազանի՝ КГБ գործակալ լինելու մասինԿամպուչիայի մոտ 500 հազար բնակիչներ հեռացել են իրենց տներից Թաիլանդի հետ հակամարտության պատճառովԱռանց անկախ Ուկրաինայի Մոսկվան կգա Լեհաստանի հետեւից. ԶելենսկիՔայլի Ջենները Kylie Cosmetics-ի տոնական երեկույթին հիացրել է իր շքեղ վարդագույն զգեստովՀայկական YEPREM բրենդի զարդերը փայլել են «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանումTikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը FIFA The Best. Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ու ավագի քվեարկությունըԲանգլադեշում բողոքի ցույցեր են տեղի ունենում երիտասարդ քաղաքական գործչի մաhից հետոՄենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետԲժիշկը զգուշացրել է ցածր յուղայնությամբ մթերքների վտանգների մասինԵրևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը«Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբանՈւհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համարՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ)29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին«Արմավիր» ՔԿՀ-ում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԱՆ ՔԿԾ ներկայացուցիչների մասնակցությամբԵրևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր«Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոցՈստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱդրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում մասշտաբային համաներման մասինԴատախազության հայցը բավարարվել է. Արագածոտնի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանՌուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակելՊուտինը կասկածել է, որ Զելենսկին իսկապես տեսանյութը նկարահանել է Կուպյանսկի մուտքի մոտ
Կարծիք

Վարչապետի պաշտոնը զավթած մարդը որևէ բարոյական և իրավական իրավունք չունի մեղադրելու իր քաղաքական մրցակիցներին, որ փորձում են իր հետևից մաքրել իր թողած տեղեկատվական ու քաղաքական աղբը. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունով գտնվում ենք Գերմանիայում, որտեղ մասնակցում ենք իշխող ՔՍԴ-ի համագումարին, և այստեղից ոչ ֆորմալ առումով որոշեցի Ձեզ հետ խոսել, մեկնաբանել այն, ինչ տեղի ունեցավ օրերս։ Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


Նա նշել է՝ բացակայելով Հայաստանից դժվար է կտրվել հայկական լրատվամիջոցներից, քաղաքական օրակարգից, դա իրատեսական չէ, հատկապես, երբ սրտացավ ես: «Շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես է արձագանքում հասարակությունը, քաղաքական դաշտը, անհատ օգտատերերը Սերժ Սարգսյանի վերջին ելույթին: Այստեղ կան մի շարք հարցեր, որ լրացուցիչ մեկնաբանման և պազաբանման կարիք ունեն։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ պատվիրակության այցը Զագրեբ՝ ԵԺԿ համագումարին, ինքնին իրադարձություն է, որովհետև որոշակի դադարից հետո երրորդ նախագահի այցն առաջինն էր արտերկիր և չէր կարող աննկատ մնալ՝ հաշվի առնելով նաև, որ ԵԺԿ-ն ամենամեծ ուժն է, նրա անդամներից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում Բրյուսելում, եվրոպական հանձնաժողովում, ԵԽԽՎ ում, ԵՄ անդամ երկրներում:

Սարգսյանի ելույթն իր մեջ պարունակում է բազմաթիվ ուղերձներ, և հետաքրքիր է ոչ միայն այն, որ կընկալվի որպես ժամանակին պաշտոնանկ արված նախագահի վերադարձ հանրային քաղաքականություն, այլ բովանդակությունը. այստեղ կա մի քանի հարց, որոնց մասին պետք է խոսեմ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ պարզ է, որ արարողակարգով տրված ժամանակահատվածում հնարավոր չէր անդրադառնալ այս ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրներին, բայց իր կարծիքով՝ ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք երրորդ նախագահի ելույթին տվեցին շատ անկեղծ ու բովանդակային խորհունկ գնահատական։ «Ինչևէ, կան հարցեր, որոնցից առաջինը հետևյալն է․ արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի խոստացված ելույթն էր, որ այսքան ժամանակ սպասում էին, միանգամից ասեմ՝ ոչ։ Սերժ Սարգսյանը խոսելու է իր ժողովրդի և իր հասարակության հետ ուղիղ լրատվամիջոցների մասնակցությամբ: Դա տեղի կունենա շուտով և Զագրեբյան ելույթը չի կտրում այս խոստումը։

Երկրորդ․ ինչո՞ւ ենք եկել Զագրեբ: Եկել ենք Զագրեբ, որովհետև մենք ԵԺԿ-ի անդամ ենք 2012 թվականից, իսկ պաշտոնապես աշխատում ենք ԵԺԿ-ի հետ 2008 թվականից»,- ասաց նա և հավելեց. «Իմաստ չուներ ելույթից հրաժարվել, ճիշտ հակառակը, թեպետ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը, քաղաքական շրջանակները սպասում են Սերժ Սարգսյանի ներհայաստանյան խոսքին, բայց սա շատ լավ առիթ էր բացել այդ երկխոսությունը՝ չկորցնելով նաև միջազգային այս կարևորագույն հարթակներից մեկում Հայաստանի ազգային ու պետական շահերը ներկայացնելու հնարավորությունը, հատկապես Արցախի հետ կապված, ինչպես նաև՝ անդրադառնալու ՀՀ-ԵՄ հարաբերություններին»:

Շարունակելով խոսքը՝ Աշոտյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը դեռ խոսելու է հայ հասարակության հետ հենց Հայաստանի ներսից, Զագրեբյան ելույթը շատ կարևոր էր որպես փաստ, շատ ավելի կարևոր էր որպես բովանդակություն, տրվեցին գնահատականներ, որոնք վերաբերվում էին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին. այդ գնահատականները շատ ցավոտ է տարել իշխանությունը, իշխանության քարոզչամեքենան բուռն արձագանքներ է տալիս, և էլ չեն նայում այն մարդկանց քաղաքական մակարդակին, որոնց հանձնարարում են խոսել այդ ելույթի մասին։

«Իհարկե, ես հանդիպեցի նաև մասնագիտական քննադատություն, ավաղ, միայն քաղաքագիտական, փորձագիտական որոշ շրջանակներից, իսկ այն շրջանակները, որոնք սպասարկում են այս իշխանություններին, շատ շինծու, շատ հորինված, շատ վառված արձագանքներ էին տալիս»,- հայտարարեց նա:

Սակայն, ըստ Աշոտյանի, տեղի է ունեցել շատ պարզ իրողություն. «Իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են տեղի ունեցածի լրջությունը, Սերժ Սարգսյանի խոսքի մեջ տեսել են բազմաթիվ ներվեր, և հասկացող մարդիկ հանձնարարել են չհասկացող մարդկանց արձագանքել Սերժ Սարգսյանի ելույթին։ Եվ ունենք այն, ինչ որ ունենք, երբ որ աքլորի փետուրներով, հավի խելքով, մանիկենի ինտելեկտի շրջանակներում քաղաքական մեկնաբանությունները սկսել են ողողել իշխանական քարոզչամեքենայի տարբեր հարթակները։ Նախագահի ելույթը հասավ իր նպատակին, այն դարձավ իրադարձային, իրականում հրահրելով նոր քաղաքական դիսկուրս, որովհետև մենք գիտենք, որ մեր իշխանությունները չեն սիրում քաղաքական բանավեճ, չեն սիրում քաղաքական երկխոսություն, երկրի ներսում ոչնչացրել են քաղաքական երկխոսության բանավեճերի, կարծիքների փոխանակման հնարավորությունները, և թե ԱԺ ում, թե դրանից դուրս չեն հանդուրժում քաղաքական այլակարծություն»,- նշեց նա։

Նա ընդգծեց նաև, որ իրենց մեղադրում էին նաև այն շրջանակները, ովքեր ասում էին, թե ինչու եք դրսից մարդ բերում Հայաստանի վրա, զավեշտ է լսել նման տեսակի մեկնաբանություն՝ մի քանի պատճառներով. «Նախ արդեն ասեցի, որ այս իշխանությունները երկրի ներսում ոչնչացրել են քաղաքական բանավեճի մշակույթը, քաղաքական մշակույթն իջեցրել են իրենց մակարդակին և բոլորին այդ մակարդակում հաղթում են, որովհետև այդ ցածր մակարդակի քաղաքական ուժ էլ չկա։ Երկրորդը, ամենակարևորը, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է միջազգային տարբեր հարթակները, բոլոր բեմերը օգտագործում մեզ վարկաբեկելու, փնովելու, պիտակավորելու համար։ Դրա համար հեռու պետք չի գնալ։

Հիշեցնեմ` ՄԱԿ-ի ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի 27 րոպեից 14 րոպեն նվիրված էր, այսպես ասած, հին կոռումպացված ռեժիմին։ Նմանատիպ ելույթներ նա ունեցել է, որտեղ վատաբանել է իր ներքին քաղաքական մրցակիցներին՝ ընդդիմությանը, և՛ Եվրոպայի խորհրդում և՛ Եվրոպական խորհրդարանում, ուստի եթե դա կարելի է ու եթե դա անում է այսօր վարչապետի պաշտոնը զավթած, գրաված մարդը, ապա նա որևէ բարոյական և իրավական իրավունք չունի մեղադրելու իր քաղաքական մրցակիցներին, որ փորձում են իր հետևից մաքրել իր թողած տեղեկատվական ու քաղաքական աղբը տարբեր միջազգային հարթակներում»,- ընդգծեց նա:

Աշոտյանի խոսքով՝ այդ մեղադրանքը բացարձակապես տեղին չէ. «Նրանք ովքեր մեղադրում են մեզ, շատ կարճ ու ժողովրդավար ասեմ՝ նայե՛ք Ձեզ ու Ձեր Նիկոլին, ինչեր է ինքը խոսում տարբեր տեղերում քաղաքական մրցակիցների մասին, քաղաքական օպոնենտների մասին, և հետևաբար դրա անհրաժեշտությունը չեք զգա այլևս՝ վատաբանելու մեզ այդ առիթով, իհարկե, նաև շատ դիպուկ էր նախագահի տված բնորոշումն առ այն, որ մեկուկես տարի առաջ նա հեռացավ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան կառուցելու էլ ավելի լավ Հայաստան, էլ ավելի լավ երկիր, և քանի որ անգամ ամենամոլի նիկոլականներն այլևս իրենց առնվազն խոհանոցներում կամ նեղ ընկերական շրջապատներում խոստովանում են, որ հիասթափությունն օրեցօր ավելանում է, որ նրանք չեն ստանում այն, ինչի ակնկալիքն ունեին որպես ավելի լավ, արդար ու բարեկեցիկ երկրի տեսլական, այո, ակնհայտ է, որ ճիշտ էր նախագահը՝ ասելով որ, եթե մեզ ժամանակին ասում էին՝ թողեք, գնացեք, թողեք աշխատեն, երկիրը դզեն, հիմա ասում են՝ ինչի համար մեր ավելի կայուն հիմքեր ունեցող երկիրը տվեցիք այդ մարտնչող պոպուլիատներին», ասաց նա և հավելեց.

«Ի դեպ, վերջիններիս ձայնը ուժեղանում է, շատանում է, միշտ չէ, որ ազնիվ է այդ քննադատությունը, որովհետև այն մարդիկ, ովքեր այսօր մեզ ասում են «Խի երկիրը տվեցիք նիկոլին», մեկուկես տարի առաջ մեզանից պահանջում էին, որ մենք երկիրը տանք Նիկոլին, և ի պատասխան, երբ որ այսօր դա ես իրենց հիշեցնում եմ, ասում են՝ բա չտայիք, մենք սխալվեցինք, դուք էիք իշխանությունը, չտայիք»։

Նա կոչ արեց հիշել, որ մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը հեռացան իշխանությունից, որպեսզի թույլ չտան արյունահեղություն և չցնցեն երկիրը, որ ունենանք ներքին քաղաքական կայունություն, որն այդքան կարևոր է Արցախի և Հայաստանի անվտանգության, պաշտպանության և սպառնացող այլ մարտահրավերների համատեքստում։

«Մյուս կարևոր կտորն, իհարկե, այն է, որ հիմնական տեսանելի ամենասկզբունքային ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը չի կարող չպայքարել հանուն երկրի, որին հավատացել է։ Մենք իշխանությունից հեռացանք անցնցում և նման երկիր կառուցելու հնարավորությունն այսօր ևս տեսնում ենք՝ արդեն որպես ընդդիմություն, այսինքն մեզ տրված քաղաքական մանդատով, մեր առաքելությամբ և վստահությամբ մենք շարունակելու ենք աշխատել հանուն այն տեսլականի, որ ունի մեր ժողովուրդը, հանուն ավելի լավ, ավելի բարեկեցիկ, ավելի պինդ, ավելի պաշտպանված, ավելի արդար, ավելի մարդկային Հայաստան: Իհարկե, ինչպես նախագահն ասաց , մենք մեր մեղքի բաժինն ունենք այն խնդիրների մեջ, որոնք չենք հասցրել լուծել, այն հոգնածության մեջ, որ մենք ունենք, այն բազմաթիվ խնդիրներում, որ մենք չենք հասցրել լուծել: Սակայն այսօր ձեզանից հազարները տեսնում են, որ խնդիրները ոչ միայն չեն լուծվել նոր իշխանությունների օրոք, այլև խորացել են»,- հայտարարեց նա:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին, Բաքվում շատ ծանր տարան, քան մեր այսօրվա վարչապետի՝ Միլանում բարձրաձայնած ձևակերպումները: Նա ընդգծեց, որ Բաքվում լավ գիտեն, թե Արցախի հարցում ովքեր են ամենաանկոտրում և ամենանպատակասլաց գործիչները:

«Միլանում Նիկոլ Փաշինյանը լկտիաբար ստեց այն բանի շուրջ, թե իբր Սերժ Սարգսյանը բանակցում էր «7 շրջան խաղաղության դիմաց» բանաձևի շուրջ: Ես չելենջ եմ անում հենց հիմա Փաշինյանին, թող ինքը հրապարակի այն փաստաթուղթը, որն ինքը ստացել է 2018 թվականի հունվարին, և իրենց հարակից լրատվամիջոցներից մեկն իբր արտահոսք հրապարակել էր: Թող հրապարակի և տեսնենք, թե արդյոք 7 շրջան խաղաղության դիմա՞ց էինք մենք բանակցում: Նման մի զավեշտալի պնդում նա արել էր դեռևս մեկ տարի առաջ՝ իմ հարցին ի պատասխան: Առաջին անգամ եմ այս պատմությունը պատմում, այն ժամանակ իրար կողք էինք նստում: Վարչապետի և իմ նստատեղն իրար կողք էին: Երբ որ իմ հարցին ի պատասխան ինքն ասաց, թե թղթեր կան, որոնք ես ամբողջը կարդացել եմ, ես մոտեցա նիստից հետո և ասեցի, թե ուզում եմ տեսնել այդ թղթերը և արդյո՞ք դա հնարավոր է: Ասեց՝ հնարավոր է, բայց գաղտնի էր, և ես ունեի գաղտնի փաստաթղթեր նայելու իրավունք: Պայմանավորվեցի, որ պետք է զանգեմ Նիկոլ Փաշինյանի ընդունարան, որպեսզի իր աշխատասենյակում ծանոթանամ այն՝ իբր գոյություն ունեցող գաղտնի փաստաթղթին, որի մասին Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր: Ես մի քանի անգամ ընդունարան զանգելուց հետո հասկացա, որ հրահանգ է տրված իմ զանգերը «ցրելու»: Եվ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ, երբ նորից մոտեցա վարչապետին, ասացի՝ զանգում եմ, չես պատասխանում, կարող է փոշմանե՞լ ես: Ասեց՝ այո, փոշմանել եմ»,- նշեց նա:

Արմեն Աշոտյանն ասաց, որ վատ է զգում այն բանի համար, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ քաղաքական անգամ տարաձայնություններով հանդերձ պետական ու ազգային հարցերի շուրջ այս իշխանությունները այրում են միասնական աշխատանքի բոլոր կամուրջները: «Գոնե Արցախի հարցում իշխանությունը չլիներ այսքան պաթոլոգիկ սուտասան, անգամ կարող էինք տարբեր ազգային ուժերի հետ միասին, պայմանավորված դերաբաշխությամբ խաղալ»,- ասաց նա և հավելեց, որ չնայած դրան՝ իրենք շարունակելու են ՀՀ ազգային յուրաքանչյուր խնդրի մասին բարձրաձայնել: Ըստ նրա՝ իշխանությունները Ս.Սարգսյանի ելույթից նեղվել են նաև այն բանի համար, որ կարծել են, թե մեզ ամեն ինչից զրկել են, նախագահի, վարչապետի պաշտոնից, խորհրդարան չենք մտել, ու հանկարծ մենք միջազգային հարթակներում ենք մենք, մեզ լսում են, ընդունում են»,- ասաց նա:

«Տղեք, մի բան ասեմ ձեզ, մանդատը խելք չի տալիս, մանդատը զորություն չի տալիս: Այնպես չէ, որ ինձ, Ս.Սարգսյանին կամ իմ գործընկերներին միջազգային հարթակներում ճանաչում են այն բանի շնորհիվ, որ մենք մանդատ ունենք, կամ որևէ պաշտոն, այդպես չէ: Ինչ-որ իշխանական խմբի այլ վերլուծաբաններ էլ ասում էին, որ այս ամեն ինչն արվեց, որովհետև ՀՀԿ-ականները լոբիստներ ունեն, լոբիզմով են զբաղված: Լավ ա, նոր իշխանություն է եկել ԵԺԿ-ում, այդ մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչ է նշանակում Եվրոպական միջազգային քաղաքական կառույցներում, որքան ինստիտուցիոնալ են նրանք: Իհարկե անձերն ունեն շատ մեծ նշանակություն և մենք շատ շնորհակալ ենք այլևս հեռացած ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին իր հայասիրության համար: Երբեք չենք մոռանա այն ծաղիկները, որ նախագահ Դոլը խոնարհեց Ծիծեռնակաբերդում 2015 թ. ապրիլի 24-ին: Եվ ուզում եմ բոլորի անունից շնորհակալ լինել նաև ԵԺԿ-ի կողմից ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ռեզոլյուցիայի համար: ԵԺԿ նոր նախագահ Դոնալդ Տուսկն իր գերակայություններից մեկը հայտարարեց մոտակա տարիների համար՝ պայքար պոպուլիստների և պոպուլիզմի դեմ: Սա կարծում եմ, որ շատ լուրջ գաղափարական հայտ է մեր և եվրոպական այլ կուսակցությունների աշխատանքի համար»,- եզրափակեց նա: