Վիրաբույժ. Իբրահիմովիչը գերազանց մարզավիճակում է եւ կարող է մի քանի տարի էլ խաղալ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գերազանց մարզավիճակում է եւ դեռ կարող է մի քանի տարի էլ խաղալ, ասել է ԱՄՆ-ում 35-ամյա շվեդ ֆուտբոլիստի ծունկը վիրահատած հոնկոնգցի վիրաբույժ Ֆրեդի Ֆուն, փոխանցում է ESPN-ը:
«Շատ մանրամասներ չեմ կարող հաղորդել, բայց Իբրահիմովիչը հրաշալի վիճակում է, նրա մկաններն ու ոսկորներն այնքան ամուր են, որ գրեթե անհնար է պատկերացնել: Նա իմ վիրահատած լավագույն մարզիկներից մեկն է»,- ասել է վիրաբույժը:
Ֆրեդի Ֆուն հայտնի է ավելի քան 20 հազար պրոֆեսիոնալ մարզիկների ծնկահոդերի վիրահատություններով:
Իբրահիմովիչի վերադարձը խաղադաշտ սպասվում է հաջորդ տարվա գարնանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում