Մուշի 21 թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններ սկսելու նպատակով մայիսի 11-ին Թուրքիայի Մուշ քաղաքի 21 թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` օպերացիայի ժամանակ նախատեսվում է ոչնչացնել քուրդ զինյալների զինապահեստները, թաքստոցները: Նշյալ լուրը հաստատել է Մուշի նահանգապետարանը: Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ դա արվում է՝ բնակիչների անվտանգության նկատառումներից ելնելով: Պարետային ժամը կգործի այնքան ժամանակ, մինչև ծրագրած օպերացիաները չավարտվեն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ պարետային ժամ է հայտարարվել նաև Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ շրջանի 3 գյուղերում (Յայլաք, Ալաջա, Աղաչքորուր): Այնտեղ նույնպես թուրք ուժայինները պատրաստվում են ռազմական գործողություներ իրականացնել ՔԲԿ-ի զինյալների դիրքերի ուղղությամբ: Այդ լուրը ևս հաստատվել է տեղի նահանգապետարանի կողմից:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով