«Ցանկանում են վարչապետին պաշտոնանկ անել». Նեթանյահուն իր նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքները «հեղաշրջման փորձ» է անվանել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի գլխավոր դատախազության որոշումը՝ մեղադրել իրեն կոռուպցիայի համար, «պետական հեղաշրջման» փորձ է: Այս մասին տեղեկացնում է Jerusalem Post-ը:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ դատախազության կողմից իրեն մեղադրանք ներկայացնելու որոշումը «պետական հեղաշրջման փորձ է», և պահանջել է քննություն սկսել քննիչների նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտի ելույթից մեկ ժամ անց, վարչապետն իր նստավայրից դիմել է երկրին՝ հայտարարելով, որ չնայած ինքը շատ է հարգում երկրի դատական համակարգը, սակայն պետք է նշել, որ «ոստիկանության քննիչների և դատախազության հետ ինչ-որ բան այն չէ»:
Նեթանյահուն հայտարարել է, որ դատական գործընթացն իր դեմ է ուղղվել «վարչապետին պաշտոնանկ անելու» համար, և նշել է, որ մեղադրանքն առաջ է քաշվել «շատ զգայուն պահի, որին ժողովուրդն առաջին անգամ է առերեսվում»՝ հենց այն օրը, երբ կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը փոխանցվել է Կնեսետին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը հայտնել է, որ մտադիր է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի հետ կապված 3 քրեական գործ հարուցել:
Գլխավոր դատախազը խոստացել է մեղադրել Նեթանյահուին մեքենայությունների, կաշառակերության և վստահության չարաշահման համար: Սա առաջին դեպքը կլինի Իսրայելի պատմության մեջ, երբ կառավարության գործող ղեկավարը քրեական հետապնդման կենթարկվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...