Անկարան քննադատել է Բեռլինին՝ գյուլենական զինվորականներին ապաստան տրամադրելու համար
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Գերմանիայի ղեկավարությանը` գյուլենական շարժման հետ կապ ունեցող նախկին թուրք զինվորականներին այդ երկրում ապաստան տրամադրելու որոշման համար:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիան ապաստան է տրամադրել այդ զինվորականներին՝ չնայած այն հանգամանքին, որ գյուլենականների հետ նրանց կապվածությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան: Նշվում է, որ այդ որոշումը չի համապատասխանում դաշնակցային հարաբերությունների ոգուն և կարող է վնաս հասցնել 2 երկրների միջև առկա բազմակողմանի կապերին:
«Գերմանական իշխանությունները, անտեսելով ժողովրդավարության սկզբունքներն և դաշնակցային պարտավորությունները, իրենց դռները բացել են հեղաշրջման գաղափարախոսության առջև»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության վերջում նշվում է, որ թուրքական կողմը սպասում է, որ Գերմանիան կվերանայի այդ որոշումը և բոլոր ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում FETÖ-ի («Ֆեթոլահական ահաբեկչական կազմակերպություններ») դեմ պայքարում կմիանա Թուրքիայի գործողություններին:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...