Թուրքիան պետք է դադարի շանտաժի ենթարկել Եվրոպային, եթե ուզում է ԵՄ-ից օգնություն ստանալ․ հույն նախարար
Թուրքիան պետք է դադարի շանտաժի ենթարկել Եվրոպային, եթե ուզում է ԵՄ-ից օգնություն ստանալ, AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի միգրացիայի հարցերով նախարար Գիորգոս Կումուտսակոսը։
Նա անհանգստություն է հայտնել՝ կապված Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի այլ պաշտոնատար անձանց այն սպառնալիքների հետ, թե «կբացեն փախստականների համար դարպասները» դեպի Եվրոպա, եթե նա ավելի մեծ աջակցություն չցուցաբերի։
Կումուտսակոսի խոսքերով, երբ Թուրքիան «շարունակում է կրկնել, որ մտադիր է բացել դարպասները փախստականների համար, նրանք մոտենում են դրանց՝ սպասելով բացվելուն»։ Ընդ որում, նա նշել է, որ 240 տոկոսով ավելացել է հունական ափերի մոտ եկած միգրանտների թիվը։
Նախարարն ասել է, թե Հունաստանն, այնուամենայնիվ, ուզում է, որ Եվրապական միությունը «դրականորեն ուսումնասիրի» 2016թ․ 6 մլրդ դոլարից բացի, այլ օգնություն տրամադրելու Թուրքիայի խնդրանքը։ «Սակայն այն փաստը, որ Թուրքիան այդ փողերը շանտաժով կամ սպառնալիքներով է ուզում, չի նպաստում ԵՄ-ում անհրաժեշտ քաղաքական կլիմային, որպեսզի փողերի տրամադրման հարցը լուծվի»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...