Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մշակույթ

Տասնամյակի լավագույն ֆիլմերը. Time

Time ամսագրի կինոքննադատ Ստեֆանի Զահարեկը ներկայացրել է 2010-2018թթ-ին նկարահանված լավագույն ֆիլմերի տասնյակը: Զահարեկը նշում է, որ ընտրել է այն ֆիլմերը, որոնք խորապես հուզել են նրան և ստիպել շատ երկար մտածել: Ցանկում տեղ գտած կինոնկարները ներկայացնում ենք ձեր դատին:

Տասնամյակի լավագույն 10 ֆիլմերը

1.«Somewhere» Սոֆիա Կոպպոլա

«Где-то»

Սթիվեն Դորֆը խաղում է հոլիվուդյան դերասան Ջոննի Մարոյի դերը, որը վարում է շատ ազատ և միօրինակ ապրելակերպ, որից ինքն էլ արդեն հոգնել է։ Հարուստ և ճանաչված դերասանը ապրում է Շատո Մարմոն Chateau Marmont հյուրանոցում։ Ժամանակ առ ժամանակ նրան այցելության է գալիս իր 11 ամյա աղջիկը, որի մորից նա բաժանված է։ Աղջկա դերակատարը Էլ Ֆեննինգն է ։ Նա աղջա հետ շատ քիչ ժամանակ է անցկացնում, քանի որ միշտ զբաղված է հարբեցողությամբ և իր խճճված կյանքով։ Բայց նա հասկանում է, որ այս ամենը այսպես չպիտի շարունակվի։

2.«Cave of Forgotten Dreams» Վերներա Հերցոգ

«Пещера забытых снов»

Ֆիլմը դոկումենտալ է, նկարահանված է 3D տեխնիկայով: Այն պատմում է ֆրանսիական Շովա քարանձավի մասին, որտեղ հայտնաբերվել են աշխարհի հնագույն ժայռապատկերներ: Հասարակ այցելուների համար այդ քարանձավի մուտքն արգելված է, Ֆրանսիայի իշխանությունների հատուկ թույլտվությամբ ռեժիսորը կարողացել է 6 օր շարունակ, օրը՝ 4 ժամ նկարահանել ժայռապատկերները հատուկ նշված տեղերից:

3.«Melancholia» Լարս ֆոն Թրիեր

«Меланхолия»

Լարսը ապրում էր իր կյանքի ամենադեպրեսիվ շրջանը, երբ որոշում կայացրեց այս ֆիլմը նկարել: Նա այցելում էր հոգեբանի, և նրա հետ զրույցների արդյունքում էլ ծնվում է ֆիլմի գաղափարը: Հոգեբանի այն պնդումը, թե մարդիկ, որոնք հոգեպես ճնշված են և դեպրեսիվ, ավելի հակված են հանգիստ ու մտածված գործելու, քանզի ոչ մի դրական հանգուցալուծում չեն ակնկալում, տպավորում է տպավորիչ ռեժիսորին:
Ֆիլմի համար գլխավոր դերասանուհի Լարսն ընտրել էր Պենելոպա Կրուսին, բայց վերջինս զբաղված էր այլ ֆիլմում: Այսպիսով հերուսուհու դերը բաժին է հասնում Քրիսթեն Դանսթին, որ հրաշալի է խաղում կործանման հետ կռիվներ չունեցող կնոջ դերը:
Դրամատիկ սյուժեն պատմում է Երկիր մոլորակի կործանման առաջին նախանշանների, անզորության ու ճակատագրի հետ համակերպվելու մասին: Սա Լարսի ամենասիրված և ամենագեղեցիկ ֆիլմն է:

4.«Before Midnight» Ռիչարդ Լինկլեյթեր

«Перед полуночью»

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ռեժիսորի նախորդ՝ «Մայրամուտից առաջ» կինոնկարի զարգացումներից 9 տարի անց: Ջեսսին և Սելինը միասին են, ունեն 2 երեխա: Բացի այդ Ջեսսին նաև կապ է պահպանում իր ավագ որդու հետ: Նրանց ընտանեկան կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է, ռոմանտիկան մնացել է հեռավոր երիտասարդության տարիներում: Հերոսները զգում են, որ մոտենում է նրանց հարաբերությունների կեսգիշերը:

5.«Phoenix» Քրիստեն Պետզոլդ

«Феникс»

Դեպքերը տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Նախկին երգչուհի Նելլի Լենցը հրաշքով կենդանի է մնացել, բայց մի շարք վնասվածքներ է ձեռք բերել, որոնք աղավաղել են նրա դեմքը: Ընկերուհու շնորհիվ նա պլաստիկ վիրահատության է դիմում, ինչից հետո նրան երկար վերականգնողական շրջան է սպասվում: Շուտով Նելլին մեկնում է կորցրած ամուսնուն փնտրելու: Ամուսինը չի հավատում, որ նա իր կինն է փոփոխված արտաքինի պատճառով, սակայն առաջարկում է «անծանոթուհուն» ներկայանալ, որպես իր կին, կնոջ հարստության կեսին տիրանալու համար: Նելլին համաձայնում է:

6.«John Wick» Չադ Ստահելսկի և Դեվիդ Լեյտչ

«Джон Уик»

Նախկին վարձու մարդասպան Ջոն Ուիքը անանուն հիվանդության հետևանքով կորցնում է իր կնոջը՝ Էլենին: Նրա հետմահու նվերը դարձավ շան ձագ Դեյզին, նամակի հետ միասին, որում նա հույս է հայտնել, որ շունը կօգնի Ջոնին հաղթահարել կորուստը: Ուիքը կապվում է շան ձագի հետ և նրանք միասին էին անցկացնում օրվա մեծ մասը: Մի օր Ջոնը հանդիպում է ռուսական մաֆիայի երեք գանգստերների և նրանց առաջնորդ՝ Իոսիֆ Տարասովին , որը պնդում է, որ Ջոնը պետք է մեքենան վաճառի իրեն: Ջոնը հրաժարվում է և երեք հոգի հետևում են նրան, գիշերը ներխուժում են իր տունը, ծեծում Ջոնին, սպանում շանը ու գողանում մեքենան։

7.«Selma» Ավա ԴյուՎերնեյ

«Сельма»

1965թ.-ին Ամերիկայի Սելմա փոքրիկ քաղաքում տեղի են ունենում ցույցեր: Սյուժեի կենտրոնում Մարտին Լյութեր Քինգի պայքարն է հանուն մարդկանց իրավունքների: Իշխանություններն ամեն կերպ փորձում են կասեցնել բողոքի ալիքը, չնայած մասսայական ձերբակալումներին նրանք չեն կարողանում ցրել ցույցերը:

8. «Moonlight» Բարրի Ջենկինս

«Лунный свет»

Երեք մասերից բաղկացած այս ֆիլմը պատմում է մի տղայի`Շիրոնի մասին: Թմրադեղեր, Մայամի, սևամորթներ, ռասայական խտրականություններ, անհայր մանկություն, կտտանքներ, ստորացումներ հասակակիցների կողմից, դեռ մանկուց «թաղային հեղինակությունների» պայքար, անտարբեր, թմրամոլ մայր և մի տղա: Երեք տարբեր մասերից ամեն մեկը պատմում է տղայի կյանքի տարբեր շրջանների մասին՝ մանկություն, պատանեկություն, հասուն կյանք:

9.«The Lost City of Z» Ջեյմս Գրեյ

«Затерянный город Z»

Ֆիլմը պատմում է բրիտանացի հետազոտող Փերսի Ֆոսսեթի պատմությունը: Վերջինս ճանապարհորդում է Ամազոնով 20-րդ դարում և հայտնաբերում է փաստարկներ մի քաղաքակրթության մասին, որը նախկինում հայտնի չի եղել: Կոլեգաները նրան չեն հավատում և Փերսին կնոջ ու որդու հետ կրկին այցելում է նույն ջունգլիները, որպեսզի ապացույցներ գտնի: Արդյունքում 1925թ.-ին նա անհետանում է անորոշ պատճառներով:

10. «Roma»Ալֆոնսո Կուարոն

«Рома»

Ֆիլմը պատմում է երկու կանանց պատմություն՝ խոսելով միաժամանակ միլիոնավոր կանանց սրտերից: Սցենարը ունի երկու ճյուղավորում. մի կողմից մենք ականատես ենք լինում միջին խավին պատկանող ընտանիքի՝ բժիշկ Անտոնիոյի, նրա կնոջ և 4 երեխաների պատմության զարգացումներին, իսկ մյուս կողմից, մենք տեսնում ենք նրանց համար աշխատող Կլեոյին, ով միաժամանակ և′ ընտանիքի անդամ է, և′ ոչ: Չցանկանալով բացահայտել ֆիլմի սցենարը՝ կասեմ, որ Կլեոյի և ընտանիքի հարաբերությունները զարգանում են աննկարագրելի գեղեցիկ կերպով՝ անձնական դժբախտությունների և հանրային անհանգստությունների ֆոնին: