Թուրքիայում փաստաբան է ձերբակալվել՝ Գերմանիայի օգտին լրտեսության կասկածանքով
Թուրք-գերմանական հարաբերություններում կրկին լարվածություն է առաջացել: Թուրքիայում ձերբակալել են փաստաբանի, որին մեղադրում են Գերմանիայի օգտին լրտեսություն անելու համար: Այս մասին տեղեկացնում է odatv.com կայքը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ փաստաբանը տեղեկություններ է հավաքել Գերմանիայում ապաստան ստանալ ցանկացող քաղաքացիների մասին:
Նշվում է, որ փաստաբանը, որի անունը չի հաղորդվում, Թուրքիայի ոստիկանությունից և դատախազությունից փորձել է ճշտել, թե ապաստան ստանալու համար դիմած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, թե ոչ: Աղբյուրը տեղեկացնում է, որ փաստաբանն իր հավաքած տեղեկությունները փոխանցել է Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գերատեսչությանը:
Թուրքական աղբյուրի կարծիքով՝ Գերմանիան մտահոգված է, որ տվյալ քաղաքացիների մասին տեղեկությունները կհայտնվեն թուրքական հետախուզության ձեռքերում, իսկ թուրքական ուժային կառույցները կարող են հետապնդում սկսել այդ մարդկանց նկատմամբ:
Գերմանիայի արտգործնախարարությունը, արձագանքելով դեպքին, նշել է, որ փաստաբանի գործողություններն օրինական են եղել, և իրենց համար անհասկանալի է նրա ձերբակալման պատճառը:
ԼՐԱՀՈՍ
13:44 • 21/11
ԱՄՆ-ում՝ դպրոցի ավտոկայանատեղիում, ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել
13:38 • 21/11
Բրիտանական թագավորական տան լուսանկարիչը նշել է 2019 թվականի իր ամենասիրելի լուսանկարները (լուսանկարներ)
13:37 • 21/11
Վանաձորում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. կա տուժած
13:35 • 21/11
Լուկաշենկոյի 22-ամյա «գեղեցկության թագուհին» պատգամավոր է դարձել․ The Times (լուսանկարներ)
13:30 • 21/11
Արցախի ԱԺ-ում հյուրընկալվել են ՀՀ կրտսեր դիվանագետները
13:24 • 21/11
Անհայտ անձը Երևանում գործող


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...