Տուն-զբոսանավ․ 5,5 մլն դոլար արժողությամբ լողացող շքեղ առանձնատունը հայտնվել է բաց ծովում (տեսանյութ)
Oddity Central-ներկայացրել է բաց ծովում տեղակայված մոտ 400 քառ․ մետր մակերեսով ժամանակից առանձնատունը, որով կարելի է նավարկության մեկնել։
Այն ծովի ալիքներից բարձր է մնում և ալեկոծությանը դիմակայում է հիդրավլիկ հենասյուների շնորհիվ։ Տունն այնպես է կառուցված, որ կարողանա դիմանալ 4-րդ աստիճանի փոթորկի։ Առանձնատունը գնահատվում է 5,5 մլն դոլար։
Ինչպես ներկայացնում է Arkup անունն ստացած «տուն-զբոսանավի» դիզայները, այն նախատեսված է ճանապարհորդել սիրող անձանց համար, ովքեր հաճախ են շրջագայությունների մեկնում։
Տունը նավարկելի է դառնում 100/272 կվտ/ձիաուժ հզորությամբ երկու էլեկտրաշարժիչների միջոցով։ Առավելագույն արագությունը կազմում է 7 ծովային հանգույց։ Իսկ տարածությունը, որն այն անցնում է առանց վերալիցքավորման, կազմում է 20 ծովային մղոն։
Շքեղ տունը համալրված է 4 ննջասենյակով, հյուրասենյակով, լոգասենյակով, շարժական տախտակամածով։ Առանձնատանը գործում է նաև անձրևաջուրը խմելու ջրի վերածելու համակարգ, ինչը թույլ է տալիս բնակիչներին նավարկության ընթացքում ապահովել անհրաժեշտ ջրով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...