Փաշինյանին Միլանի եկեղեցում հարց ուղղած «վիդեոբլոգերը» ադրբեջանական ոստիկանության աշխատակից է (լուսանկարներ)
Միլանի հայկական եկեղեցում Նիկոլի հետ հանդիպմանն անսպասելի հայտնված ադրբեջանցի «վիդեոբլոգգերն» իրականում ադրբեջանական ոստիկանության (ավելի քիչ հավանական է, բայց բացառել չի կարելի՝ պետանվտանգության) աշխատող էր։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կարեն Վրթանեսյանը։
«Ենթադրում եմ՝ оперативник, որովհետև գտնվեցին նկարներ, որտեղ ցուցարարների էր բռնում, քաղաքացիական հագուստով։
Հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հանգիստ հայտնվել է ներսում ու կարողացել է մոտենալ Նիկոլին, սադրող հարց տալ։
Փաստորեն, մինչ Նիկոլը զբաղված էր «պադվալներից կբռնեմ-կբերեմ» գոռալով, իրականում Ալիևի «բանբերն» էր եկել-մտել «Նիկոլի պադվալ» ու Բաքվից «մեսիջ» բերել։
Մինչ Նիկոլը Արցախի ճանապարհներին մարդ է տեսնում ու լարվում, իր իսկ խոստովանությամբ սկսում մտածել, թե «էս ո՞վ ա, ի՞նչ կա մտքին», Միլանում իրեն Ալիևից «պրիվետ» են փոխանցում՝ ապշած թիկնապահների քթի տակ։
Անվտանգություն՝ level պլինտուս... Դե ոչինչ, կարևորը «հների կադրերից» ազատվել ա։
Հ.Գ. Ադրբեջանցու ուժայինի ինքնությունը պարզել էին ադրբեջանցի ընդդիմադիրները դեռ ցույցերը ցրելու ժամանակ, իսկ հասկացել էր, որ «վիդեոբլոգգերն» ու ցուցարարներ ցրողը նույն մարդն է, Արցախից Ալեն Ղուլյանը։ Իմ խնդրանքով սա վերստուգեց ու վերահաստատեց Հայկ Խաչիկյանը»,-գրել է նա։
Ստորև ներկայացնում ենք նաև Ալեն Ղուլյանի գրառումն ու հրապարակած լուսանկարներն այս առնչությամբ։
«Ադրբեջանցի այսպես կոչված բլոգերին նախքան եկեղեցու դռնով ներս թողնելը կարելի էր գոնե բաց աղբյուրներից օգտվել... Ոչ հետախուզական ռեսուրսներ էր պետք օգտագործել, ոչ էլ արտաքին հետախուզության հնարավորությունները։ Բաց աղբյուրներից շատ հեշտ կարելի էր պարզել, թե ով է իրականում "բլոգեր" Աթա Աբդուլաևը և կոնկրետ որ ծառայության հրահանգով է հայտնվել Իտալիայում։
Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և "բլոգեր" Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու։
Գոնե դրան դեմքով ճանաչու՞մ եք»։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...