Ով է լինելու Ազգային ժողովի նոր խոսնակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար հինգշաբթի օրերին կայացող ՀՀԿ նիստն այսօր չի կայանա, հնարավոր է այն տեղափոխվի հաջորդ շաբաթ և հրավիրվի ԱԺ առաջի նիստին նախորդող օրերին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե ով ինչ պաշտոն կստանա:
Խնդիրն այն չէ, որ կիրակի Երևանի ավագանու ընտրություններն են, և ընտրարշավին լծվել է ՀՀԿ-ի ողջ ակտիվն ու պատրաստվում է Տարոն Մարգարյանի համար ջախջախիչ հաղթանակ ապահովել, այլև Սերժ Սարգսյանի գործելաոճն է այդպիսին՝ մինչև վերջ պակել ինտրիգը, խաղալ կուսակիցների նյարդերի վրա:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը դարձնել 9, որից 6-ի նախագահությունը, ըստ Դոնթի բանաձևի, կհասնի ՀՀԿ-ին, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, իսկ «Ելք»-ը չի ստանա:
Իշխանական շրջանակներում չեն բացառում նաև ԱԺ խոսնակի «անսպասելի» ընտրություն, բոլորովին նոր անուն, այդ թվում՝ չեն բացառում գործող Գալուստ Գրիգորիչի վերանշանակումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ