ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը
ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը: Այս մասին հայտնել է քույերից մեծի՝ Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը։
Փաստաբանը մի քանի հայց է ներկայացրել, որոնցից առաջինը հիմնված է այն հանգամանքի վրա, որ սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության նպատակով։ Այս հայցի մերման դեպքում Լիպցերը դիմել է նաև գործի քննությունը երդվյալ ատենակալների մասնակցությամբ իրականացնելու համար։ Այժմ քննիչները երեք օր ունեն հայցերին համապատասխան կերպով պատասխանելու համար։
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ՌԴ Քննչական կոմիտեն Միխայիլ Խաչատուրյանի կրտսեր դստեր՝ Մարիայի գործն առանձին է քննելու։ Միջնեկ քրոջ՝ Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինն ասել է, որ նման որոշման պատճառն աղջկա՝ սպանության պահին անմեղսունակ լինելու հանգամանքն է։
«Նրա (Մարիայի) գործը կքննվի առանձին և առանց երդվյալ ատենակալների մասնակցության»,- ասել է Պարշինը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խաչատուրյան քույրերի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել սպանության մասին քրեական գործի վերանայման հարցով՝ երդվյալ ատենակալների խորհրդի մասնակցությամբ:
Խաչատուրյան քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Մեղադրանքի մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով:
Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 17, 18 և 19 տարեկան դուստրերը ձերբակալվել էին:
Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:


















































Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել Խաչատրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը
ՌԴ ՔԿ-ն ներկայացրել է Խաչատուրյան քույրերի հոգեբանական փորձաքննության արդյունքները
Խաչատուրյան քույրերի պաշտպանները ցանկանում են, որ գործը քննի երդվյալ ատենակալների դատարանը
Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել. նոր մանրամասներ
Սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել