«Իմ քայլը» Վանեցյանին նշանակեց 9:1 հաշվով կրած պարտության թիվ մեկ մեղավոր
Այն, որ իմքայլականները ԱԱԾ նախկին պետ Արթուր վանեցյանի հրաժարականի մասին են երազում, եւ ոչ միայն երազում, ակնհայտ էր արդեն այն ժամանակ, երբ ԱԱԾ-ի ղեկավարը հայտարարությամբ դուրս եկավ զբաղեցրած պաշտոնից:
Արդեն վաղուց ակնհայտ էր, որ ֆուտբոլի դեդերացիայի գործկոմի ՔՊ-ական անդամները, ժողովրդական լեզվով ասած, փորում են Վանեցյանի տակը:
Ազգային հավաքականում կատարվողն էլ վկայում էր անառողջ մթնոլորտի մասին: Ֆուտբոլիստներից շատերը պարզապես չցանկացան մասնակցել այս զզվելի գործընթացին եւ այս կամ այն պատճառով հրաժարվեցին խաղալ հավաքականում:
Պիզելին հիշեց, որ տարիքն այն չէ, Օզբիլիսը գործեր ուներ Հոլանդիայում, Ղազարյանը հանկարծ վնասվածք ստացավ, Ադամյանը խորհրդավոր վնասվածք ստացավ, Մխիթարյանի վնասվածքն էլ, չգիտես ինչու, տեւեց այնքան երկար, կարծես մի քանի կոտրվածք էր ստացել:
Ֆուտբոլիստներին պետք է հասկանալ: Նրանք հոգնել են ինտրիգներից, ՔՊ-ական խաղիկներից: Իսկ ովքեր չէին հասկանում ինչ է կատարվում, եկան հավաքական եւ ծուղակն ընկան՝ պարտվեցին ռեկորդային 9:1 հաշվով:
Եւ հիմա, փոխանակ գործկոմը հրաժարական ներկայացնի, ԱԺ իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանն առանց ամաչելու հայտարարում է. «Թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, եւ պետք է ֆեդերացիան բացատրություն տա: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի, տեղյակ կպահենք»:
Սա այն պատգամավորն է, գործկոմի այն անդամը, որը օրեր առաջ հայտարարեց, թե Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ երկրպագուների կազմակերպած բողոքի գործողությանը լուրջ չի վերաբերվում:
Հիմա Արեն Մկրտչյանը, գործկոմի մյուս անդամներն ականջներին օղ պետք է անեն, որ Վանեցյանի հրաժարականի դեպքում որեւէ մեկը չպետք է ակնկալիք ունենա, որ գործկոմում կամ ՀՖՖ նախագահի պաշտոնում կարող է հայտնվել մեկը, որն այս կառավարության անդամ է, եղել է այս գործկոմում կամ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր է:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը