Լիբանանում ցուցարարները փակում են խորհրդարան տանող մուտքերը
Բեյրութում հարյուրավոր ցուցարարներ փակում են խորհրդարանի շենք տանող մուտքերը, որտեղ պետք է տեղի ունենա նիստը։ Ճանապարհներին կառուցվել են բարիկադներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ակտիվիստները թույլ չեն տալիս պատգամավորների մեքենաներին անցնել եւ բաց են թողնում միայն ռազմական տրանսպորտն ու շտապօգնության մեքենաները։ Նրանց թույլ են տալիս համոզվել, որ հատուկ տրանսպորտում պատգամավորներ չկան։
Պատգամավոր Ալի Ամաարը, որը եկել էր խորհրդարան, մոտեցել է բարիկադներին։ LBC հեռուստաալիքի թղթակցի հարցին ի պատասխան նա ասել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն հանրահավաք անցկացնել եւ պաշտպանել իրենց իրավունքները։ Պաշտոնյան միաժամանակ շարունակել է ճանապարհը դեպի խորհրդարան՝ փորձելով անցնել բարիկադները։
Բարիկադները ճեղքել փորձող պատգամավորների խմբի վրա ակտիվիստները քարեր են նետել։ Պահապաններն օդ են կրակել։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատգամավորների մի մասը կարողացել է հասնել աշխատավայր։ Որոշ խորհրդարանականներ հրաժարվել են մասնակցել այսօրվա նիստին՝ պաշտպանելով քաղաքացիների բողոքը։
Երեքշաբթի նախատեսված էր խորհրդարանի նիստը, որտեղ պետք է ընդունվեին մի շարք օրենքներ, ներառյալ ընդհանուր համաներման մասին օրենքը, որի դեմ հանդես են գալիս հակակառավարական ցույցի մասնակիցները։
Քաղաքացիները մտահոգ են, որ համաներման տակ կընկնեն կոռուպցիոն սխեմաներում խառը պաշտոնյաները եւ այդկերպ կխուսափեն պատասխանատվությունից։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ մտահոգություններ կան, որ համաներմամբ կարող են դուրս գալ ահաբեկչական խմբավորումների հետ կապված արմատականները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...