«Թրամփն անձամբ է կարգադրել սառեցնել Ուկրաինային օգնության տրամադրումը». Պոմպեոյի տեղակալ
Ուկրաինային տրամադրվող ֆինանսական և ռազմական աջակցության սառեցումն անձամբ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն է եղել։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում փակ լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դևիդ Հեյլը, գրում է ТАСС գործակալությունը։
Նշվում է, որ լսումների սղագրությունը հրապարակվել է նոյեմբերի 18-ին, իսկ նիստը տեղի է ունեցել ամսվա սկզբին։ Լսումների ընթացքում դիվանագետը ցուցմունք է տվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովի անդամներին ԱՄՆ նախագահի պաշտոնանկության գործընթացի շրջանակում։
Հեյլի խոսքով՝ Թրամփը Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությանը ցուցումներ է տվել Ուկրաինային աջակցության տրամադրման գործընթացի սառեցման մասին։
Հեյլը նշել է, որ հուլիսի 23-ին արտաքին քաղաքականությամբ զբաղվող ԱՄՆ առանցքային գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով քննարկում է տեղի ունեցել։ Այդ քննարկման ժամանակ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Չարլզ Կապպերմանը յուրաքանչյուր գերատեսչության ներկայացուցչին հարցրել է նշված հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին։
«Ես վճռականորեն հանդես եմ եկել հօգուտ աջակցության վերականգնման․ այսպիսի դիրքորոշում ունեին նաև մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները, բացի վարչաբյուջետային վարչությունից։ Վարչության ղեկավարը պարզաբանել է, որ իրենց դիրքորոշումը պայմանավորված է Թրամփի ցուցումներով»,- պատմել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին հայտնի է դարձել Թրամփի՝ Ուկրաինային տրամադրվող աջակցության վերանայման մտադրության մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...