Ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» գործակալության խմբագրի անհետացման լուրը
Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության խմբագիր Մարգարիտա Իգնատովայի անհետացման փաստը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ վերջինս նախօրդ օրն առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել:
«Ներկա պահին պարզվում է 1990 թվականին ծնված աղջկա գտնվելու վայրը: Հաղորդումը ոստիկանություն տվել է նրա մայրը, այժմ որոնումներ են իրականացվում»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով Գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով՝ դիմումը ներկայացվել է Մոսկվայի հյուսիսային թաղամասերից մեկում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրավապահ մարմինները հաղորդում են ստացել Մարգարիտա Իգնատովայի անհետացման մասին, որում նշվում է, որ վերջինս տնից դուրս է եկել նոյեմբերի 17-ին եկեղեցի գնալու նպատակով և անհետացել է: Նշվում է, որ երկուշաբթի խմբագիրը աշխատավայր չի ժամանել և կապի դուրս չի եկել:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ