Ադրբեջանը հրապարակել է նորացված «սև ցուցակը»
Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակվել է տխրահռչակ «սև ցուցակի» թարմացված տարբերակը, որում ներառված են Արցախ այցելած հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիների անուններ:
Մայիսի ութին թարմացված 50 էջանոց ցուցակում ներառված է 668 անձի վերաբերյալ տեղեկություն: Հատկանշական է, որ 2017թ. ցուցակը համալրվել է 4 տասնյակ անուններով, որոնք վերջին ամիսներին Արցախում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդներն ու բլոգերների կոնֆերանսի մասնակիցներն են: Ավելին, չնայած խայտառակ արտահանձնմանն ու ձերբակալությանը, ցուցակում դեռևս 21-րդ հորիզոնականն է զբաղեցնում բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Ըստ պետությունների բաշխվածության՝ Ադրբեջանի «սև ցուցակում» ամենաշատը ներառված են ՌԴ քաղաքացիներ (այդ թվում՝ բազմակի քաղաքացիություն ունեցողներ)՝ 162 անձ, այնուհետև Գերմանիայի՝ 61, Իտալիայի՝ 47, ԱՄՆ՝ 44, Ֆրանսիայի՝ 40 քաղաքացիներ:
Աղբյուրը՝ Artsakhpress.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով