Նա 4 տարեկանից է վարում. Թաթարստանի բնակչուհին բացատրել է, թե ինչու է իր 6-ամյա որդուն նստեցրել մեքենայի ղեկին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Թաթարստանի հանրապետությունում բնակվող բազմազավակ Ագինա Ալտինբաևան սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում իր վեցամյա որդին մեքենա է վարում 130 կմ/ժամ արագությամբ:
Ինչպես հայտնում է tvzvezda.ru-ն, երբ կնոջը հայտնել են, որ նա խախտում է կանոնները, քանի որ երեխաներին չի կարելի նստեցնել ղեկին, վերջինս պատասխանել է, որ դա իրեն ընդհանրապես չի անհանգստացնում: Իսկ երբ Ալտինբաևային հացեր են տվել լրագրողները, նա պատասխանել է, որ իր տղան մեքենա է վարում 4 տարեկանից:
«Նա դեռ չորս տարեկանից է վարում: Այժմ վեց տարեկան է, դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ոչ մի սարսափելի բան չկա, եթե պետավտոտեսուչներն ինչ-որ բան ասեն ինձ»,- աղբյուրը մեջբերում է «խիզախ» մայրիկին:
Հաղորդվում է, որ Ալտինբաևան նախկինում արդեն 5300 ռուբլու չափով տուգանք է ստացել՝ նորածնին գրկում պահած վարելու համար:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին