Հյուրանոցներից մեկում գործարարից 100,000 դոլար են գողացել
Մոսկվայում՝ հյուրանոցի համարում, գործարարին ալկոհոլ խմելիս ընկերակցել են պատահական ծանոթները, այնուհետև հափշտակել նրա հեռախոսը և 100 հազար ԱՄՆ դոլարի չափ գումարը, գրում է РИА Новости-ն։
Ըստ ոստիկանության տվյալների՝ առևտրային ընկերության ղեկավարը շաբաթ դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտարարելով, որ գիշերը նրան հյուրանոցի համարում թալանել են։
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները պարզել են, որ հյուրանոցի համարներից մեկում չարագործները միասին ալկոհոլ օգտագործելուց հետո հարվածներ են հասցրել տղամարդուն և գոտիով կապելով վերջինիս՝ հափշտակել են նրա հեռախոսը և 100 հազար ԱՄՆ դոլարը։
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ․ կատարվում է քննություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...