Ֆրանսիայի նախագահը ցանկանում է ԵՄ-ը դարձնել ավելի անկախ ՆԱՏՕ-ից. ԶԼՄ-ներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է Եվրամիությունն ավելի անկախ դարձնել ՆԱՏՕ-ից պաշտպանության ոլորտում՝ փոփոխություններ մտցնելով Եվրամիության մասին պայմանագրի հոդվածում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գերմանական Welt am Sonntag թերթին։
Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահը անհրաժեշտ է համարում ճշտումներ մտցնել հոդված 42-ի 7-րդ կետում, որին համապատասխան, եթե ԵՄ մասնակից երկրներից մեկը ենթարկվի զինված հարձակման, մյուս անդամ երկրները պետք է օգնություն եւ աջակցություն ցուցաբերեն նրան։
Պարբերականը գրում է՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին, որ Փարիզում անհրաժեշտ են համարում, որպեսզի ԵՄ ցանկացած մասնակից երկիր կարողանա «անխոչընդոտ եւ ժամանակին» կիրառել հոդված 42-ի 7-րդ կետը։ Նշվում է, որ միջոցները, որոնք Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, կոչված են ապահովելու ԵՄ երկրների արդյունավետ պաշտպանությունը, որոնք ՆԱՏՕ անդամ չեն (Շվեդիա, Ֆինլանդիա, Կիպրոս, Մալթա, Ավստրիա եւ Իռլանդիա)։
Միաժամանակ, խոսքը վերաբերում է ԵՄ պաշտպանունակության ապահովմանը այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն չկարողանա կիրառել դաշինքի կանոնադրության հոդված 5-ը հավաքական պաշտպանության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Թուրքիայի վետոյի պարագայում։
Ավելի վաղ Մակրոնը The Economist ամսագրի հարցազրույցում ասել էր, որ «ՆԱՏՕ-ն լիովին կորցրել է կոորդինացումը դաշինքի ներսում, ինչը կարելի է բնութագրել որպես «ուղեղի մահ»։ Նրա խոսքով՝ դաշինքում չկա համակարգում ռազմավարական որոշումների հարցում ԱՄՆ-ի եւ մյուս գործընկերների միջեւ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի ուշ հայտարարեցին, թե չեն կիսում Ֆրանսիայի նախագահի կտրուկ գնահատականները դաշինքի «ուղեղի մահվան» մասին։ Իր հերթին, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին ընդգծեց, որ ՆԱՏՕ առաջիկա գագաթաժողովը Լոնդոնում հնարավորություն կտա ամրապնդելու միջատլանտյան երկխոսությունը, իսկ ՆԱՏՕ-ն չպետք է կորցնի քաղաքական պլատֆորմի դերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...