Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին իրենց ժամանակակից զենք չմատակարարելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի՝ նոյեմբերի 14-ին, մեղադրել է Ռուսաստանին այն բանի համար, որ նրանք չեն ցանկանում ժամանակակից զենք մատակարարել իրենց: Այս մասին տեղեկացնում է vedomosti.ru կայքը:
«Վերջերս Բելառուսն իր գումարներով Ռուսաստանից գնեց Су-30СМ ինքնաթիռներ: Բայց դրանով մենք կատարում ենք նաև Ռուսաստանի բնակչության անվտանգության ապահովումը: Ուրեմն ինչո՞ւ մեզ չօգնել: Մենք կարողանում ենք զենքից օգտվել ռուսներից ոչ պակաս լավ, սակայն դրա համար վճարում ենք ահռելի գումարներ»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Այս հայտարարությունը Բելառուսի նախագահն արել է 2017 թվականին պատվիրած 12 կործանիչներից առաջին երկուսի՝ Բելառուսի 61-րդ ավիաբազա բերվելու առիթով:
ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ նշել է, որ Լուկաշենկոյի հայտարարությունը ցույց է տալիս նրա՝ կործանիչներն անվճար ստանալու հույսը, սակայն Ռուսաստանն առանց այն էլ ՀԱՊԿ գործընկերներին զենք է վաճառում Ռուսաստանի ներքին գներով, ոչ թե արտահանման արժեքով:
«Բելառուսի համար բացառություն անելը կնշանակեր, որ ստեղծվում է իրավիճակ, որը «կհնձի» ամբողջ զենքի վաճառքը ՀԱՊԿ-ում: Բացի այդ, Ալեքսանդր Գրիգորևիչը բավականին հետաքրքիր կարծիք ունի, թե որ միջոցներն են իր սեփականը, որը ոչ, քանի որ կա հավանականություն, որ այդ զենքերը նրանք գնել են հենց Ռուսաստանի կողմից վերցված վարկով»,- նշել է պաշտոնյան:
Նրա կարծիքով՝ Լուկաշենկոյի հայտարարությունները կապված են 61-րդ ավիաբազայում ռուսական կործանիչների տեղակայման վերաբերյալ Մոսկվայի և Մինսկի տարաձայնություններով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...