Թրամփի փաստաբանները դիմել են Գերագույն դատարան՝ խնդրելով չհրապարակել գործող նախագահի հարկային հայտարարագրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները դիմել են Գերագույն դատարան՝ խնդրելով դադարեցնել գործող նախագահի նկատմամբ հետաքննությունը, որը ենթադրում է վերջինիս հարկային հայտարարագրերի հրապարակում, գրում է Washington Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սա վերջին ատյանն է, որը պետք է որոշում կայացնի այս գործում: Նախօրեին ստորադաս դատարանը որոշում էր կայացրել առ այն, որ Թրամփը պարտավորվում է հրապարակել իր հարկային հավատարմագրերը:
Թրամփի իրավաբանները հայտարարում են, որ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ կոմիտեն իրավունք չունի Թրամփի բիզնեսից ֆինանսական տվյալներ պահանջել, քանի որ դա կապված չէ օրինաստեղծ գործունեության հետ, մինչդեռ Թրամփի հակառակորդները հայտարարում են, որ ԱՄՆ նախագահը իր փաստաբանների միջոցով փորձում է սաբոտաժի ենթարկել Կոնգրեսի օրինական պահանջները:
Աղբյուրը գրում է, որ Թրամփի քաղաքական հակառակորդները և որոշ դատախազներ ձգտում են հասնել Թրամփի հարկային հայտարարագրերի հրապարակմանը՝ հույս ունենալով դրանցում գտնել օրենքի հնարավոր խախտման վկայություններ: Թրամփը հրաժարվում է հրապարակել հայտարարագրերը՝ հայտարարելով, որ իրենք դեռ աուդիտ են անցնում հարկային ծառայությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...