Ֆրանսիայի հարավ-արեւելքում հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ վատ եղանակի պատճառով
Մետեոտագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայի հարավարեւելյան որոշ դեպարտամենտներում վատ եղանակի պատճառով։ Այս մասին ասվում է ազգային օդերեւութաբանական Meteo-France ծառայության հրապարակած տեղեկությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ Լուար, Սաոն եւ Լուար, Էն, Ռոն, Արդեշ, Դրոմ, Իզեր դեպարտամենտներում սպասվում է հորդառատ ձյուն, որը կփոխարինվի սառցե անձրեւով, որոշ շրջաններում 20-30 սանտիմետր ձյուն կտեղա։ Միեւնույն ժամանակ, Վոքլյուզ, Բուշ դյու Ռոն եւ Վար հարավային դեպարտամենտներում նախազգուշացումը գործում է այնտեղ սպասվող հորդառատ անձրեւների եւ հնարավոր հեղեղումների հետ կապված, տեղ-տեղ 60-100 միլիմետր տեղումներ կլինեն։
Ուժեղ քամիների եւ ալիքների պատճառով Ֆրանսիայի հարավային ափին սպասվում է ծովի մակարդակի բարձրացում, ինչը կարող է հանգեցնել մերձակա տարածքների խորտակման։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...