Սքեյթբորդով ռեկորդից հետո շունը սերֆինգով է զբաղվում (Ֆոտո)
Օտո անունով բուլդոգը, որը 2015 թվականին հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում սքեյթբորդից ռեկորդ սահմանելով, իր «քրոջը» սովորեցնում է սքեյթբորդով զբաղվել։ Օտոն նաեւ սերֆինգով է զբաղվում, հաղորդում է The dodo-ն։
Ժամանակին շանը հաջողվել է հաղթահարհել մարդկանց 30 զույգ ոտքերից բաղկացած թունելը։ Ռեկորդը սահմանվել է «Miraflores Costa Verde» այգում, որը գտնվում է Պերուի մայրաքաղաք Լիմայում։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Օտո անունով շնիկի տերերը՝ Լուսիանա Վիալեն եւ Ռոբերթ Ռիչարդսը, իմացել են Թիլման անունով ռեկորդակիր շան մասին։ Դրանից ոգեշնչվելով՝ նրանք սկսել են մարզել Օտոյին։
NEWS.am

















































