Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը

Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին
Աշխարհ

Ֆրանսիան չի կարող շարունակել ձեւացնել, թե ՆԱՏՕ-ում ամեն բան կարգին է. վարչապետ

Ֆրանսիան չի կարող շարունակել ձեւացնել, թե ՆԱՏՕ-ում ամեն բան կարգին է, ասել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, տեղեկացնում է Bloomberg-ը։

Նա աջակցել է նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշմանը, որն ասել էր, թե ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է տանում, ինչն առաջ էր բերել ղեկավարների, այդ թվում եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Արեւելյան Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների բացասական արձագանքը։


«Հարցնել, թե ինչի համար է այդ դաշինքը, կասկածի տակ դնել արդի աշխարհի մեծ մարտահրավերներին նրա արձագանքելու կարողությունը՝ դա նույնպես ինձ համար տեղին է թվում»,- ասել Ֆիլիպը։ «Դա կտրուկ արտահայտություններով ներկայացնելն ինձ օգտակար է թվում՝ բանակռիվների խթանման համար»։

Մակրոնն ասել էր, որ համաշխարհային տերությունները չպետք է «ծույլ» լինեն գլոբալ ինստիտուտները վերանայելիս։ «Գուցե, ես նեղացրել եմ մի քանի մարդու վերջին օրերին կամ շաբաթներին։ Ես կարծում եմ, որ մեզ ճշմարտություն է պետք. կեղծավորությունն ու երկերեսանիությունը մեր օրերում չեն գործում»,- ասել է նա Փարիզի համաժողովում։

Ֆրանսիայի նախագահի վերջին արտահայտություններն արտացոլում են նրա ձգտումը՝ ավելի անկախ արտաքին քաղաքականություն ունենալ Եվրամիությունում, որն ավելի քիչ կախված կլինի ԱՄՆ-ից կամ ՆԱՏՕ-ից։ Որոշ ժամանակ նա Եվրոպային դրդում էր խորացնել սեփական ռազմական ինտեգրումը։

Նա նաեւ անհանգստություն է հայտնել այն առիթով, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան վերջերս Սիրիայում քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողություն է իրականացրել։ Մակրոնը Բրյուսելում ասել է, որ ՆԱՏՕ-ն թույլ է տվել «լուրջ սխալ» Թուրքիայի վարքի առումով՝ Սիրիայի հետ կապված։

Բայց ՆԱՏՕ հրապարակային քննադատությունը բարձրացրել է նաեւ հարցն այն մասին, թե կարող է արդյոք այն վերջնարդյունքում խափանել դաշինքը։ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Financial Times-ին ասել է, որ Մակրոնի գործողությունները «վտանգավոր» են՝ ՆԱՏՕ-ն անվանելով «աշխարհում ամենակարեւոր դաշինքը, երբ խոսքը վերաբերում է ազատության եւ խաղաղության պահպանմանը»։

Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ֆրանսիայի ապագա հավատարմության մասին հարցին՝ Ֆիլիպը խոսել է ֆրանսիական զորքերի ներկայության մասին ինչպես կազմակերպության իրավասության շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս։ Նա վկայակոչել է «եվրոպական այլ երկրներ», որոնք երբեմն շատ բարձր են խոսում ամերիկյան հովանոցին իրենց կապվածության մասին, բայց իրենց ներկայությունը զգալի չէ, երբ բանը հասնում է ուղղակի միջամտությանը»։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փառլին խորհրդարանոմ ասել է, որ «լուրջ կասկածներ կան ԱՄՆ անվտանգության երաշխիքների առումով 5-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է հավաքական պաշտպանության սկզբունքին։

«Կան լուրջ հարցեր դաշնակիցների անվտանգության մասին, երբ թուրքերը հարձակվում են նրանց վրա, ով կռվում է ԻՊ-ի դեմ, իսկ հետո առաջ է գալիս ԵՄ ֆինանսավորման աղաղակող անբավարարությունը»,- ավելացրել է նա։

Չնշելով կոնկրետ երկրներ՝ Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ ՆԱՏՕ շարքերում կան խնդիրներ։ «Գոյություն ունեն բավական հակասական հարաբերություններ ՆԱՏՕ երկրների միջեւ»,- ասել է նա։ «Մենք բոլորս կարող ենք ձեւացնել, թե դաշինքում ամեն բան հիանալի է ստացվում, մենք կարող ենք ջանալ չտեսնել նրա որոշ անդամների անցանկալի հարաբերությունը, մենք բոլորս կարող ենք չտեսնել մի շարք դաշնակիցների անկանխատեսելի հարաբերությունները։ Բայց այդ հարաբերությունը, դժվարությունը, հարցը գյություն ունի»,- ավելացրել է նա։