Հարավային Կորեայում պայթյուն է տեղի ունեցել պաշտպանական ԳՀԻ-ի լաբորատորիայում
Պայթյուն է տեղի ունեցել Կորեայի Հանրապետության Պաշտպանության պետական գիտական ինստիտուտի լաբորատորիայում, զոհվել է մեկ աշխատակից, հինգ հոգի վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է Ռյոնհափ գործակալությունը՝ հղում կատարելով տեղի հրշեջ ծառայությանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Պայթյունի տեղում աշխատում են ավելի քան 30 միավոր տեխնիկա եւ արտակարգ իրավիճակների 120 աշխատակից։ Այժմ կատարվում է պատահարի հանգամանքների հետաքննություն, հրշեջները պարզում են, թե ինչ փորձարկումներ են կատարվել ԳՀԻ-ում։ Տուժածները հասցվել են մոտակա հոսպիտալ։
Պաշտպանության գիտական ինստիտուտը Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ենթագերատեսչական կազմակերպությունն է, որը պատասխանատու է առաջավոր սպառազինությունների մշակման համար, ներառյալ տանկերը, ինքնագնաց հրետանային սարքերը եւ բոլոր տեսակի հրթիռները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...