Առնոլդ Շվարցենեգերը քաղաքում «տանկով» է շրջում. Page six (լուսանկարներ)
Հոլիվուդյան հանրահայտ դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որը վերջին տարիներին հայտնի է կլիմայի վերաբերյալ կոչերով և բնապահպանական նախաձեռնություններով, քաղաքում տանկով է շրջում, գրում է Page six-ը:
«Տերմինատոր» ֆիլմաշարի 72-ամյա աստղին Սանտա Մոնիկայում նկատել են «ռազմական փոխադրամիջոց վարելիս»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Pinzgauer տեսակի ամենագնաց «տանկ-մեքենայի» արժեքը տատանվում է 18 000 դոլարից մինչև 70 000 դոլարի սահմաններում:
Աղբյուրը նշում է նաև, որ 2011 թվականին դերասանը հիմնել է R20 (Regions of Climate Action) կազմակերպությունը՝ տարբեր պետությունների, ընկերությունների և կազմակերպությունների միջև դաշինք, որը միտված է խթանելու «կանաչ տնտեսությունը» և պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ:
Օրեր առաջ Շվարցենեգերը հանդիպել էր 16-ամյա շվեդ աշակերտուհի և բնապահպան Գրետա Տունբերգի հետ:
Դերասանն անձամբ էր կազմակերպել Գրետայի հետ հանդիպումը. դերասանը դեռահաս ակտիվիստին, ըստ հաղորդման, ուղեկցել էր իր Tesla էլեկտրամեքենայով: Նրանք Սանտա Մոնիկայում միասին հեծանիվ էին վարել, Գրետան նաև հանդիպել էր Շվարցենեգերի դստեր՝ Քրիստինայի հետ:
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը Գրետայի հետ հանդիպման լուսանկարը տեղադրել էր Instagram-ում՝ գրելով. «Հաճելի էր անցյալ շաբաթ հանդիպել իմ ընկեր ու հերոս Գրետա Տունբերգին և նրա հետ Սանտա Մոնիկայում հեծանիվ վարել: Ես մեծ ոգևորությամբ եմ նրան ներկայացրել աղջկաս՝ Քրիստինային: Շարունակիր ոգեշնչել, Գրետա»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...