Հիլարի Քլինթոնը չի բացառել ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել 2020 թվականի նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:
«Ինչպես միշտ ասում եմ՝ երբեք մի ասա երբեք»,- նշել է քաղաքական գործիչը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ մեծ ճնշում է զգում շրջապատի կողմից, որոնք հորդորում են իրեն առաջադրել իր թեկնածությունը 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին:
«Բայց այս պահին դա իմ պլանների մեջ բոլորովին չի մտնում»,-ասել է նախկին պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնն առաջին անգամ որոշել է նախագահական ընտրություններին մասնակցել 2008 թվականին և դեմոկրատների շրջանում տարված պայքարում պարտվել է Բարաք Օբամային:
2016 թվականին նա պարտվել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...