Գերմանիան սկսել է ապաստան տրամադրել թուրք զինծառայողներին․ լրատվամիջոց
Գերմանիան փախստականի կարգավիճակ է տրամադրել առաջին թուրք զինծառայողներին, որոնք հարցում են ներկայացրել այն բանից հետո, երբ Թուրքիյում պետական հեղաշրջման փորձ է իրականացվել։ Այս մասին հայտնել է Süddeutsche Zeitung (SZ) թերթը։
2016-ի հուլիսից մինչեւ 2017-ի մայիս Գերմանիայի միգրացիոն ծառայությունները դիմում են ստացել 414 քաղաքացիներից, որոնք վախենում էին Թուրքիայում քաղաքական մոտիվներով հետապնդումներից։ Այս վիճակագրությունը ներառում է ծառայողական անձնագիր ունեցողներին՝ դիվանագետներին, ՆԱՏՕ-ի զինծառայողներին, որոնք Գերմանիայում էին ծառայում պետհեղաշրջման փորձի պահին, այդ թվում նրանց ընտանիքների անդամներին։
Լրատվամիջոցները հավաստիացնում են, որ Միգրացիայի ու փախստականների հարցերով գերատեսչությունը սկսել է ակտիվ քննարկել տվյալ դիմումները այն բանից հետո, երբ հրապարակվել են Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխման հանրաքվեի արդյունքները։
Ընդհանուր առմամբ Գերմանիայում քննարկում են տարբեր ժամանակահատվածներում ու տարբեր պատճառներով Թուրքիայի քաղաքացիների ներկայացրած մոտ 7․7 հազար դիմում՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին։
NEWS.am

















































