Լիլիթ Բլեյանի երգերի աշխարհը
Գաֆեսչյան արվեստի կենտրոնում կայացավ Լիլիթ Բլեյանի հերթական համերգը, հերթական անգամ ներկաները մի կարճ ժամանակով կտրվեցին հոգսերից, խնդիրներից, քաղաքականությունից եւ տեղափոխվեցին հեղինակ-կատարողի երգերի աշխարհ:
Ի դեպ, համերգի ժամանակ Լիլիթ Բլեյանն ասաց, թե իրեն շատ են հարցնում, թե ինչու լրագրողական աշխարհից անցում կատարեց դեպի երաժշտական աշխարհ եւ շեշտեց, թե թեկուզ միայն այս մթնոլորտի, այս տրամադրության պատճառով:
Համերգի ժամանակ Լիլիթ Բլեյանին նվագակցում էին նրա երգերի գործիքավորող, բելգիահայ կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանը եւ թավջութակահար Արտյոմ Նաղդյանը:
Համերգի ընթացքում հնչեցին ինչպես հենց Լիլիթի երգերը, այնպես էլ կատարումներ Պիաֆից, Ադամոյից, Բարբարայից, իհարկե՝ Լիլիթ Բլեյանի թարգմանությամբ, հայերեն տարբերակով:
Լիլիթ Բլեյանը հանդիսատեսին փոխադրեց քաղաքից քաղաք, ծանոթացրեց երկու սիրող սրտերի սպասումին, ինչպես նաեւ զրուցեց բուի հետ: Գեղեցիկ երգ կար նաեւ լուսամուտների մասին, որից հետո մենք բոլորս հիշեցինք, որ անհրաժեշտաբար կորցրել ենք մեր գլուխը խելագար սիրո պատճառով:
Լիլիթ Բլեյանը ներկայացրեց իր նոր երգերից մեկը՝ «Թույլ տուրը», որից անմիջապես հետո պահանջեց՝ չթողնես երբեք:
Հեղինակ-կատարողի երգերի աշխարհում բնականաբար տեղ էր հատկացված նաեւ ձմռան այգում բնակություն հաստատած կանաչ արեւին, իսկ հետո հանդիսատեսը հասկացավ, թե ինչ է կատարվում յուրաքանչյուրիս գլխում
Հույսի մասին երգին հաջորդեց պեյզաժային դիտարկումները, որից հետո անխուսափելի էր կապույտ լուսնի ի հայտ գալը:

Գինուց հետո էլ կարելի է երազել ծովի մասին, անգամ երգել ամանորյա գիշերվա մասին:
Լիլիթ Բլեյանն անգամ երգ էր ձոնել իտալական փոքրիկ քաղաքի մասին, որի բնակիչները լքել էին նրան հզոր երկրաշարժից հետո, բայց հետո մի քանի տասնյակ խելառ արվեստագետներ բնակություն հաստատելով այնտեղ նոր շունչ են տվել այդ բնակավայրին:
Գնացքներից բացվող տեսարաններից հետո լսեցինք Բարբարայի գեղեցիկ երգերից մեկը, որից հետո մոլորվեցինք Փարիզի փողոցներում:
Իսկ ամենավերջում հերթը հասավ արջի մասին ուրախ երգին, իսկ համերգն ավարտվեց Հովհաննես Թումանյանի խոսքերի հիման վրա գրված երգով, որը Լիլիթը հեղինակել է, երբ ընդամենը չորս տարեկան էր:
Համերգը մի ակնթարթ թվաց, որը հավերժ կմնա ներկաների հիշողության մեջ, վերածվելով գեղեցիկ հնչյունների եւ լուսավոր մտքերի:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը