Իննա Սայադյանն ապշեցուցիչ ելույթ է ունեցել ռուսական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանում ելույթ է եկել հայաստանցի աղջիկ՝ 18-ամյա Իննա Սայադյանը, որը ժյուրիին զարմացրել է իր ելույթով եւ «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգով:
Դեպի Իննան առաջինը պտտվել է հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, նրան հետեւել են Սերգեյ Շնուրովը եւ ժյուրիի մյուս անդամները՝ Պոլինա Գագարինան ու Վալերի Սյուտկինը: Դահլիճը բառացիորեն պայթել է ծափահարություններից, «բրավո» բղավոցները չէին լռում։
«Վերջում մեզ հուզեցիր եւ մենք էլ շրջվեցինք», - ասել է Պոլինա Գագարինան: Իննա Սայադյանը ներկայացրեց դուդուկահար Հարություն Խաչատրյանին, որը նվագակցում էր աղջկան: Նա պատմեց, որ ծնունդով Վայք քաղաքից է, բայց ապրում եւ սովորում է Մոսկվայում։ «Ինձ համար շատ հաճելի է, քանզի այն, ինչ դուք արեցիք շատ մշակութային էր», - դիմելով մրցույթի մասնակցին ասաց Վալերի Սյուտկինը։ -Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես Գարիկ Մարտիրոսյանը խնդրեց մասնակցել Հայկական մշակույթի օրերին եւ կատակով նշեց․ «Միակ օրերն են, որ հայերն իրենց քաղաքակիրթ են պահում»... Իսկ ես ուզում եմ նշել, որ այն, ինչ դուք արեցիք՝ «երկրի ձայն է»․․․ Այս համատեքստում նա զուգահեռներ է անցկացրեց Թամարա Գվերցիտելիի եւ Նանի Բրեգվաձեի կատարողական վարպետության հետ։
«Հենց դուդուկը նվագեց, գործընկերները սկսեցին նայել ինձ, - նշել է Վալերի Մելաձեն։ - Դուք այնքան փայլուն երգեցիք, որ կհաղթեիք նույնիսկ, եթե չլիներ դուդուկը։ Ես հստակ գիտեմ, թե ինչ պետք է անել ձեզ հետ»։ Մելաձեն Իննային հրավիրեց իր թիմ։ Համեստ հայուհին շատ էր անհանգստանում, բայց արդյունքում որոշեց գնալ հենց իր մոտ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն