Էրդողանը նոր Թուրքիա է կառուցում
Թուրքիայում նախագահական համակարգի ներդրման վերաբերյալ հանրաքվեից երկուսուկես շաբաթ անց նախագահ Էրդողանը սկսել է քաղաքական համակարգի վերակազմավորումը:
Երկուշաբթի օրը Էրդողանը հանդիսավոր արարողության ժամանակ նորից ընտրվեց իր հիմնադրած «Արդարություն և զարգացում կուսակցության» անդամ. մայիսի 21-ին նա կրկին կընտրվի կուսակցության ղեկավար:
Մինչ այժմ, Թուրքիայի սահմանադրության համաձայն, նախագահին արգելվում էր որևէ կուսակցության պատկանել: Երբ 2014թ. Էրդողանը զբաղեցրեց երկրի բարձրագույն պաշտոնը, թողեց ԱԶԿ-ի ղեկավարի պաշտոնը և ձևականորեն խզեց կուսակցության հետ իր կապերը: Այժմ՝ հանրաքվեից հետո, նախագահական համակարգին անցումը թույլ կտա իշխանությունը կրկին կենտրոնացնելու նախագահի ձեռքում. դա հնարավորություն կտա վերադարձնելու կուսակցությունը: «979 օր հետո երազանքը, փառք Աստծո, իրականություն դարձավ»,- ասաց Էրդողանը իր կողմնակիցներին: Այժմ ԱԶԿ-ն կդառնա «ավելի վճռորոշ և հզոր»:
Քննադատները նշում են, որ փաստացի կչեղարկվի Թուրքիայում իշխանության բաժանման սկզբունքը: Ապագա իշխանական կառույցում կուսակցության ղեկավարությունը հատուկ գործառույթ կունենա: Դա թույլ կտա Էրդողանին ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել խորհրդարանում, հատկապես, երբ խոսքը կարևոր կադրային հարցերին և արդարադատության ոլորտում բարձրագույն պաշտոնների նշանակմանն է վերաբերում: ԱԶԿ-ի ներկա ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը բացառել է հանրաքվեից հետո հատուկ նիստը: Այսինքն՝ անցումը պետք է կայանար 2018թ.: Ակնհայտ է, որ Էրդողանը չի ցանկացել այդքան երկար սպասել: 2019թ. աշնանը կկայանան խորհրդարանի և նախագահի ընտրությունները նոր կանոններով: «Մենք պետք է ճիշտ օգտագործենք ժամանակը մինչև 2019թ.»,- ասել է Էրդողանը երկուշաբթի օրը:
Հանրաքվեի արդյունքներով՝ Էրդողանը հաղթել է ձայների 51,4%-ով. դա իր սպասածից բավականին ցածր ցուցանիշ է: Ընդդիմությունը կասկած է հայտնում արդյունքների վերաբերյալ: Սա հիմք է ԱԶԿ-ի հանդեպ անվստահության սերմանման համար: Երկուսուկես տարի անց տեղի ունենալիք իրական ընտրություններում Էրդողանը պետք է նորից ստանա ձայների 50%-ից ավելին: Դա է պատճառը, որ նա պահանջել է կուսակցության նորացում: «Մենք պետք է ավելի արդյունավետ աշխատենք, ավելի բաց. չի կարելի պարզապես հանդիպել մեզ աջակցող մարդկանց հետ»,- ասել է նա:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով