Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ԿԲ նախագահի լավատեսությունն արդարացված չէր

168.am-ը գրում է․

«Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց Համաշխարհային բանկի գործարարության դյուրինության վերաբերյալ զեկույցում Հայաստանի դիրքերի թուլացման հարցը, Կենտրոնական բանկի նախագահը շտապեց հայտարարել, որ ցուցանիշները խնդրահարույց են, և իրենք որոշակի անճշտություններ են արձանագրել։

«Հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք»,- ասել էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա այս հայտարարությունն այնպիսի ոգևորությամբ ընդունեց Նիկոլ Փաշինյանը, որ անգամ որոշ ժամանակ չէր կարողանում զսպել ծիծաղը։ Սակայն պարզվեց՝ վարչապետի հրճվանքը տեղին չէր։ Արդարացված չէր նաև Կենտրոնական բանկի նախագահի լավատեսությունը։

Ոչ թե Համաշխարհային բանկն էր տեխնիկական սխալ կամ անճշտություն թույլ տվել, այլ Կենտրոնական բանկի նախագահն էր շտապել ժամանակից շուտ ենթադրություններ անել։ Պատահական չէր, որ նրա հայտարարությունից շատ չանցած Համաշխարհային բանկի գրասենյակից հերքեցին ցուցանիշների անճշտության վերաբերյալ Արթուր Ջավադյանի հայտարարությունը. «Doing Business 2020 ամենամյա զեկույցում, որը չափում է երկրի ընդհանուր մթնոլորտը բիզնեսի իրականացման դյուրինության առումով, Հայաստանի մասով որևէ անճշտություն չկա»։

Հետո արդեն Կենտրոնական բանկի նախագահը պիտի ընդուներ, որ գործարարության դյուրինության միջազգային սանդղակում Հայաստանի դիրքն ըստ էության չի փոխվի, ինչպես ակնկալում էր և այդ մասին հայտարարել էր կառավարության նիստում։

«Աշխատում ենք իրենց հետ, ես վստահ չեմ, որ մեր գործընկերներն այս պահին պատրաստ կլինեն ընդունելու այն տեխնիկական սխալները, որ կան։ Բայց ոչինչ, դա թույլ կտա մեզ հաջորդ տարիներին ավելի հստակ պատկեր ունենալ այն երևույթների մասին, որ կան Հայաստանում, և հասնել մոտեցումների երկակի ստանդարտների բացակայությանը»։

Այլևս պարզ է, որ գործարարության դյուրինության համաշխարհային սանդղակում Հայաստանի դիրքը չի փոխվի։ Այն կմնա 47-րդը` նախորդ տարվա համեմատ նահանջելով 5 աստիճանով։ Ու դրա պատճառ ոչ թե տեխնիկական վրիպակն է, ինչի մասին խոսում էր ԿԲ նախագահը, այլ այն բազմաթիվ խնդիրները, որոնք կան, և առաջին հերթին՝ փոքր ներդրողների իրավունքների պաշտպանության հետ կապված։

Թեև այնպես չէ, որ այսօր Հայաստանում խնդիրներ ունեն միայն փոքր ներդրողները։ Թե ի՞նչ վիճակում է ներդրումների պաշտպանվածությունը վերջին մեկուկես տարում, հայտնի իրողություն է։

Բայց խնդիրը միայն ներդրողները չեն։ Հայաստանում չկա նորմալ գործող արժեթղթերի շուկա։ Ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկա իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում կայացնել այդ ինստիտուտը։ Այն արհեստական միջամտությունները և առանձին ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման փորձերը, որոնք արվում են այս շուկայում աշխուժության տպավորություն ստեղծելու համար, հաստատ հեռու չեն տանելու։ Դրա համար անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ, որոնց սկիզբը, սակայն, չի երևում։ Կառավարությունը կարծես մտադիր էլ չէ մտնել նման ծանրության տակ։ Ու ոչ միայն այդ ոլորտում։

Իշխանափոխությունից հետո խոստացված տնտեսական բարեփոխումները, առավել ևս՝ դրանց արդյունքները, տեսանելի չեն։ Թերևս, դա էլ դարձել է գործարարության դյուրինության համաշխարհային սանդղակում Հայաստանի դիրքերի թուլացման հիմնական պատճառը։ Անկախ նրանից, թե ինչ արդարացումներ կփորձեն գտնել դրա համար, իրականությունը սա է, և դրանից հնարավոր չէ փախչել։

Կառավարությունը փորձում է գործարարներին համոզել, որ իրեն հաջողվել է Հայաստանում տնտեսական իրավիճակ փոխել, բարելավվել է գործարար միջավայրը, այլևս չկա համակարգային կոռուպցիա, վերացել են մենաշնորհները, շուկաները բաց են բոլորի համար, չկան խոչընդոտներ տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար։ Ու մինչ թվում է, թե այդքանից հետո Հայաստանում հիմա գործարար ակտիվության եռուզեռ պիտի լիներ, ներդրողները դրսից ու ներսից պիտի ջարդեին կառավարության դռները, տեղաշարժերը չեն երևում, կամ գործընթացները շատ դանդաղ են տեղից շարժվում։ Եթե չլինեն վարչապետի ֆեյսբուքյան գրառումները կամ Վիճակագրական կոմիտեի արձանագրած աճերը` նույնիսկ դժվար է հավատալ, որ Հայաստանում գործարար ակտիվություն կա։ Իրական կյանքում դա շատ քիչ է արտահայտվում։

Փաստն այն է, որ գործարար միջավայրի «բարելավումները», որոնց մասին երբեմն-երբեմն խոսում են վարչապետն ու կառավարության անդամները, առայժմ լուրջ արդյունք չեն տալիս։ Պատկերացումները, որ մենաշնորհների վերացման կամ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հայտարարությունները բավարար են գործունեության բարվոք մթնոլորտի մասին խոսելու և գործարարության դյուրինության համաշխարհային սանդղակում առաջադիմելու համար, խիստ մակերեսային են։ Այդպես չի կարող լինել։ Գործարարության ոլորտում այսօր էլ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ։ Կառավարությունն ավելի շատ խոսում է, քան քայլեր ձեռնարկում այդ խնդիրները հարթելու, միջավայրը բարելավելու, աշխատելու նպաստավոր պայմաններ և հնարավորություններ ապահովելու, խոչընդոտները վերացնելու համար։

Որոշ առումներով գործարարությամբ զբաղվելը Հայաստանում գուցե և հեշտացել է, գուցե և կան դրական տեղաշարժեր։ Բայց դա բավարար չէ խոսելու միջավայրի բարելավման մասին։ Ու դեռ չհաշված այն անառողջ քաղաքական մթնոլորտը, որը վերջին մեկուկես տարում տիրում է մեր երկրում։

Գործարարությունը չի կարող զարգանալ մի երկրում, որտեղ չկա կայունություն։ Խոսքը ինչպես՝ քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական կայունության մասին է, ինչն արդեն տեևական ժամանակ բացակայում է Հայաստանում։ Եվ դրա հիմնական մեղավորն ու պատասխանատուն իշխանությունն է, որը մշտապես լարվածության մեջ է պահում երկիրը։ Անընդհատ մտնելով քաղաքական խարդավանքների մեջ` կառավարությունը հետին պլան է մղել այն տնտեսական բարեփոխումները, որոնք կարող էին դրական լիցքեր հաղորդել գործարարությանը։

Որքան էլ ժամանակին թվում էր, թե խորհրդարանական ընտրություններից հետո երկիրն ի վերջո կմտնի զարգացման հանգիստ փուլ, այնուհանդերձ այսօր էլ նման հեռանկարներ չկան։ Մարդիկ չգիտեն՝ ինչ սպասեն վաղը։ Մինչդեռ անկայունությունը բիզնես ակտիվության, թերևս, ամենամեծ խոչընդոտն է։ Այն ի չիք է դարձնում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ցանկացած դրական նախաձեռնություն։

Այնպես որ, անկախ նրանից, թե համաշխարհային գործարարության դյուրինության սանդղակում ինչպիսին կլինի Հայաստանի դիրքը, նման պայմաններում անիմաստ է ակնկալել գործարար ակտիվություն։ Զարմանալի է, որ կառավարությունը չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը»։