Սլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանը
Ուկրաինական դրոնները Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում գրոհ են իրականացրել, տեղեկացել են տարածաշրջանի օպերատիվ շտաբում։ Անօդաչուների բեկորներն ընկել են երկու ձեռնարկությունների տարածքում, տեղի են ունեցել հրդեհումներ։ Տուժել է մեկ մարդ, նրան հոսպիտալացրել են վնասվածքով, որը կյանքին չի սպառնում, նշել են օպերատիվ շտաբում։
Դրոնների բեկորները վնասել են նաեւ յոթ մասնավոր տներ, տուժածներ չկան։
Ուկրաինական թելեգրամ-ալիքների տվյալներով՝ Կուբանի Սլավյանսկում գրոհի է ենթարկվել նավթավերամշակման գործարանը, հավանաբար խոսքը «Սլավյանսկ-Էկո»-ի մասին է։
ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում խոցվել են 34 ուկրաինական անօդաչուներ։ ՀՕՊ ուժերը խփել են նաեւ չորս դրոն Ազովի ծովում եւ մեկական՝ Բրյանսկի եւԿալուգայի մարզերում։ Տուժածների մասին չի տեղեկացվում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»