Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մշակույթ

Պանթեոնում բացվեց լեգենդար Յուրի Վարդանյանի շիրմարձանը

Նոյեմբերի 1-ին լրացավ օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան մեկ տարին։ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում տարելիցի կապակցությամբ բացվեց լեգենդար մարզիկի շիրմարձանը։

Ներկա էին Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամները՝ մայրը, կինը, որդին, հարազատներ, հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, 2010թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը։ Հայաստանի հավաքականի անդամներից ներկա էր միայն Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 չեմպիոն Սամվել Գասպարյանը, որն ի դեպ իր այս տարվա բոլոր հաղթանակները տոնեց Յուրի Վարդանյանի անձնական եռագույնով, իսկ Բաթումիում նվաճած արծաթե մեդալը նվիրեց լեգենդար ծանրորդի հիշատակին։

Շիրմարձանը պատկերված է Յուրի Վարդանյանի երիտասարդ տարիների պատկերով, օլիմպիական ոսկե մեդալով եւ դափնով։ Ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը Դավիթ Մինասյանը։ Պատրաստված է բրոնզից։

Լեգենդար ծանրորդի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի ցանկությամբ է շիրմարձանում Յուրի Վարդանյանը պատկերված երիտասարդ տարիքում, ժպիտով եւ օլիմպիական մեդալով։

 

«Նա մեծ մարդ էր որպես ամուսին, ընտանիքի հայր, մարզիկ եւ հայ։ Ուզում էի ստանայինք նրա այն տարիքի պատկերը, երբ ծանոթացանք։ Ուրախ եմ, որ հաջողվեց ստանալ այն, ինչ ուզում էի։ Շնորհակալ եմ քաղաքային իշխանությանը, որ Յուրի Վարդանյանին հուղարկավորեցին այստեղ՝ Պանթեոնում։ Նա հայրենիքի նվիրյալ էր»,- ասաց Էլեոնորա Վարդանյանը։

Քանդակագործ Դավիթ Մինասյանի խոսքով, ընտանիքի անդամների հետ 3 ամիսների աշխատանքի արդյունքում ստացել են Յուրի Վարդանյանի կերպարը բնութագրող դիմաքանդակ։

«Փորձեցինք ստանալ Յուրի Վարդանյանի 1980 թվականի Օլիմպիական խաղերի հաղթական տարվա պատկերը, երբ նա դարձավ ազգի հերոս։ Խնդիր կար դրված պատկերել ոչ միայն որպես մարզիկ, օլիմպիական չեմպիոն, այլ որպես ժողովրդի մեջ մտած լեգենդար, առասպելական հերոս, չէ՞ որ նրան ասում էին՝ մեր ժամանակների Սասունցի Դավիթ։ Ընտանիքի անդամների արձագանքը դրական էր, երբ առաջին անգամ տեսան դեմքի ժպիտի եւ հայացքի արտահայտությունը։ Որոշեցինք պահել այն եւ չտխրեցնել շատ»,- ասաց քանդակագործը։

2010 թվականի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի խոսքով, Յուրի Վարդանյան լեգենդի հաջողություններն այսօր կրկնելու մեծ հնարավորություններ ունի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։

«Բախտ եմ ունեցել Յուրի Վարդանյանի հետ անձնական մտերմություն ունենալ։ Մենք նաեւ նույն թաղամասից էինք։ Շատ եմ ափսոսում, որ նա կյանքից հեռացավ բավական երիտասարդ, բայց հասցրեց իր փորձը փոխացնել մեզ։ Նրա խորհուրդները մեծ օգուտ են տվել մեր գրանցած հաջողություններում։ Ինձ անձամբ շատ մասնագիտական խորհուրդներ էր տալիս։ Նրա ներկայությունն ինձ համար արդեն մեծ ոգեւորություն էր։ Առաջին անգամ ծանոթացանք Մոսկվայում։ Նա իմ մանկական տարիների կուռքն էր եւ վաղուց էի ուզում նրան հանդիպել, բայց ԱՄՆ-ում գտնվելու պատճառով չէր ստացվում։ Հանդիպեցինք եւ մտերմացանք։ Նա իմ մարզումներին էր գալիս։ Նա լեգենդ էր, չեմպիոնին վայել կեցվածք ուներ, բայց շփման մեջ շատ համեստ էր։