Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Զարգացած արբիտրաժի հիմքում պետք է դրվի բարձրակարգ կրթությունը

Հայաստանի Հանրապետությունում առկա արբիտրների շարքերը համալրվեցին ևս ութով: Նրանք հաջողությամբ ավարտել են Արբիտրների բարձրագույն դպրոցի 5-ամսյա դասընթացը և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ արբիտրաժի զարգացման ու կայացման գործում: Ըստ էության նրանք Հայաստանի առաջին վերապատրաստված արբիտրներն են և որակական ու մասնագիտական միանգամայն այլ, ավելի բարձր մակարդակ են ներկայացնում: 

ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Այն փաստը, որ արբիտր դառնալու համար չի պարտադրվում, որ անձն իրավաբանական կրթություն ունենա, զգալիորեն անդրադառնում է արբիտրների մասնագիտական գործունեության որակի վրա, նրանցից հավելյալ ժամանակ ու ջանքեր է պահանջում համակարգին ադապտացվելու, մասնագիտության նրբություններին ու հմտություններին տիրապետելու համար: Հենց կրթական այդ բացը լրացնելու համար էլ 2007 թ. «Իրավունքի պաշտպան» ՀԿ –ն առայժմ հիմնեց Արբիտրների բարձրագույն դպրոցը, որն իր բուն գործունեությունը սկսեց ծավալել այս տարվանից և ունեցավ իր առաջին շրջանավարտները: Դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը նշում է, որ այս ընթացքում իրենք կարողացան կազմել մասնագիտական լուրջ առարկայացանկ, հավաքել դասախոսական ուժեղ կազմ,որի անդամներից յուրաքանչյուրն իր ոլորտում հայտնի ու բարձրակարգ մասնագետ է. «Արբիտրաժի զարգացումը անչափ կարևոր է մեր երկրում արդարադատության կայացման, ընդհանրապես իրավական պետության զարգացման ու ամրապնդման համար։ Բայց տեղեկացվածության ու պրոֆեսիոնալ արբիտրների պակասը խոչընդոտում է արբիտրաժի զարգացմանը մեր երկրում։ Մեր դպրոցը ստեղծվել է հենց այդ նպատակով ու առաքելությամբ. խթանել արբիտրաժի կայացումը և զարգացումը»:


Դասախոսական կազմում ընդգրկված են թե՛ արդեն գործող արբիտրներ, որոնք իրենց գործնական փորձն են փոխանցում նորեկներին, թե՛ հայտնի իրավաբաններ ու փաստաբաններ: Օրինակ՝ Արբիտրաժային դատավարություն առարկան վարել է Ֆինանսական արբիտրաժի նախագահ Սմբատ Մելիքջանյանը, Միջազգային առևտրային արբիտրաժ, UNCITRAL կանոններ և Նյույորքյան կոնվենցիա առարկան դասավանդել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը, Արբիտրի վարքագծի էթիկան՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ կորպորատիվ իրավունքը արբիտրաժում առարկան դասավանդել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ Ապագա արբիտրներն ուսումնասիրել են նաև Դատական հոգեբանություն, Փաստարկում և ճարտասանություն առարկաները, որոնք անչափ կարևոր են այս ոլորտում հաջող գործունեություն ծավալելու համար, անգամ անցել են այնպիսի նեղ մասնագիտական դասընթաց, ինչպիսին Մտավոր սեփականության վեճերն են արբիտրաժում: Այս առարկան դասախոսող, Մտավոր սեփականության ազգային գործակալության խորհրդատու Անդրանիկ Խաչիկյանը նշում է, որ մտավոր սեփականության բազմաթիվ հարցեր կան, որոնք կարող են լուծվել արբիտրաժում, անգամ եթե դրանք ամրագրված չեն պայմանագրով. «Ճիշտ է՝ որպես կանոն պետք է պայմանագիր լինի սուբյեկտների միջև, որ հարցը արբիտրաժային լուծում ստանա, բայց կան հարցեր, որոնք օրենքով են նախատեսված և օրենքն էլ ըստ էության կարելի է դիտարկել որպես պայմանագիր իրավատիրոջ, հասարակաության մյուս անդամների և պետության միջև: Հետևապես եթե դրանով պայմանավորված նորմը խախտվում է, ինչու՞ չդիմել արբիտրաժային դատարան: Բայց որպեսզի նման վեճերը ուղղենք արբիտրային դատարան,պետք է լինի համապատասխան օրենք, որը ցավոք դեռ չկա»:


Իհարկե լավ առարկայացանկ ու դասախոսական կազմ ունենալը դպրոցի ուժեղ կողմերից մեկն է, բայց պակաս կարևոր չէ նաև այն միջավայրը, որտեղ գործում է դպրոցը: Արբիտրների բարձրագույն դպրոցը իր գործունեությունը ծավալում է Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի օժանդակությամբ Փաստաբանական դպրոցի տարածքում: Այս կայացած դպրոցը հրաշալի հարթակ հանդիսացավ Արբիտրների դպրոցի կայացման համար: Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նշում է, որ այս համատեղ աշխատանքը դեռ շատ զգալի արդյունքներ կտա, մանավանդ որ արբիտրաժը Հայաստանում լիարժեք կայացած դեռ չես անվանի. «Թեև ունենք գործող արբիտրաժներ, բայց այս ոլորտը դեռ զարգացման կարիք ունի, իսկ դրա համար պետք են որակյալ արբիտրներ: Սա առաջին քայլն էր, մենք համատեղ ծրագրեր մշակեցինք, փորձեցինք օժանդակել արբիտրների դպրոցին մեր գործիքակազմով, և կարծում եմ՝ Փաստաբանական դպրոցը լավ հարթակ կդառնա, որ Արբիտրների բարձրագույն դպրոցը շարունակական զարգացում ունենալ»:
Այդ շարունակական զարգացումն ու հեռանկարները այս մասնագիտացման մեջ տեսնում են նաև նորավարտ արբիտրները, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած մասնագետ է և այս մասնագիտացումն էլ ընտրել է ոչ պատահականորեն: Օրինակ՝ տնտեսագիտության թեկնածու, Երևանի տնտեսագիտական համալսարանի դասախոս Ալբերտ Հայրապետյանն այս մասնագիտացումն ընտրել է գիտամանկավարժական գործունեության սահմաններն ընդլայնելու համար, ապագայում որպես Միջազգային առևտրային արբիտրաժ առարկայի դասախոս իր այստեղ կուտակած գիտելիքները ուսանողներին փոխանցելու հեռանկարով, մյուս կողմից տեսնելով ոլորտում բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ, որոշել է մասնագիտանալ այս ոլորտում՝ գիտելիքների զարգացման, հարստացման ու նոր պրոֆեսիոնալ կապերի ձեռք բերման համար:
Արբիտրների բարձրագույն դպրոցում դասընթացները ամեն տարի կկազմակերպվեն աշնանային և գարնանային հոսքերով, կկազմավորվեն ցերեկային և երեկոյան խմբեր: