Ադրբեջանում հասարակական սկանդալ է հասունանում
Ադրբեջանում գործարարի 14-ամյա զավակի կողմից վրաերթի ենթարկված երիտասարդ կնոջ մահը հասարակական լայն արձագանք է առաջացրել։
haqqin.az-ի փոխանցմամբ, գործարար Ֆիզուլի Ֆարաջեւի որդու կողմից վրաերթի ենթարկված Խայալի Մամեդովայիա ազգականները, չեն կարողանում գումար գտնել հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Երկու երեխաների մայր Խայալա Մամեդովան Վրաստանի քաղաքացի էր , ու աղջկա ազգականները միջոցներ են փնտրում՝ նրա մարմինը Վրաստան տեղափոխելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Աղալի Ֆարաջեւը 99 BS 999 պետհամարանիշներով իր Porshe ամենագնացով վրաերթի է ենթարկել ճանապարհն անցնող Խայալա Մամեդովին։ 24-ամյա աղջիկը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ ձերբակալվել է։
Աղալի Ֆարաջեւը գործարար Ֆիզուլի Ֆարաջեւի որդին է։ Ֆարաջեւներին է պատկանում մի քանի ռեստորան Բաքվում, այդ թվում հանրահայտ Mohito-ն եւ Փարադիզը։ Որոշ ժամանակ անց Ֆիզուլի Ֆարաջեւը լրատվամիջոցներում հայտարարություն է արել՝ նշելով, որ իր որդին ընդամենը 14 տարեկան է։ Նա նաեւ հերքել է որդու կալանավորման մասին տեղեկությունը, ասելով որ «14-ամյա երեխային չեն կալանավորում»։
Այդ ողբերգությունը լայն հասարակական արձագանք է առաջացրել; Սկանդալը բորբոքվել է նաեւ լրատվամիջոցներում հրապարակված 14-ամյա դեռահասի լուսանկարների շուրջ, որտեղ նա խմում է, կալիան ծխում ու թանկարժեք մեքենա վարում։ Մի խոսքով Աղալի Ֆարաջեւը բոլորին ուզում է ապացուցել, որ արդեն երեխա չէ։
Մինչդեռ սոցցանցերում քննադատությունների թիրախ է դարձել ոչ այնքան 14-ամյա դեռահասը, որքան նրա ծնողները։ Մասնավորապես պատգամավոր Գանիրա Փաշաեւան, մեկնաբանելով տղայի լուսանկարները, հայտնել է, որ նորմալ ծնողներն իրենց երեխային թույլ չեն տա խմել, ծխել կամ մեքենայով խուլիգանություններ անել։ «Դիտելով այդ լուսանկարները , դժվար չէ պատկերացնել երիտասարդի կենսակերպը։ Երիտասարդ աղջկա մահվան մեջ մեղավոր է հայրը, որը իր դեռահաս որդուն գնել է մեքենա, որի արժեքը գերազանցում է միջին վիճակագրական ուսուցչի ամբողջ կյանքի աշխատավարձը»,- գրել էր պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում։
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով