Սեպտեմբերին Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը. Աննա Էշու
Սեպտեմբերին Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը։ Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։
«Սեպտեմբերին Հայաստան է նախատեսում այցելել կոնգրեսականների պատվիրակություն, եւ եթե իմ ընտրատարածքում որեւէ կարեւոր բան տեղի չունենա, որը կպահանջեր իմ ներկայությունը, հույս ունեմ կայցելեմ Հայաստան այդ շրջանում»,- ասել է նա եւ հավելել. «Երբ Հայաստան էի մեկնել նախագահական պատվիրակության կազմում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինձ բոլորն ընդունում էին գրկաբաց: Ես ինձ զգում էին ինչպես հարազատ ընտանիքում»:
ԱՄՆ-ի կոնգրեսականը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, նշել, որ դեռ Կոնգրեսում հաջողության չենք հասցրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը: «Այդ գործը դեռեւս անավարտ է եւ ես հանգիստ չեմ ունենա մինչեւ մեր երկիրը չճանաչի այդ, որովհետեւ պատմության առումով մենք գիտենք, որ երբ որեւէ բան ճանաչված չէ, նշանակում է այն ուղղակի գոյություն չունի: Եւ դա անընդունելի է: Կարծում եմ, մեր երկիրը բավականին հզոր է, որ դիմակայի այսպես կոչված հսկայական ընդդիմությանը, որն իրականում այնքան էլ հսկայական չէ»,- ասել է Աննա Էշուն:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ