Վաղը 24 աստիճան է լինելու, բայց 1971թ. ավելի շոգ է եղել
Մարզերում`
Մայիսի 6-ին, 7-ին մարզերի զգալի մասում, 8-10-ը՝ հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երեւանում`
Մայիսի 6-7-ը` հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, 8-10-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպամածություն, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամենաշոգ մայիսի 6-ը Երեւանում գրանցվել է 1971թ., երբ ցերեկը ջերմաստիճանը հասել է 33 աստիճանի: ի դեպ, այն ժամանակ գիտնականները գլխի չէին ընկել խոսել գլոբալ տաքացման մասին:
Ամենացածր ջերմաստիճանն էլ արձանագրվել է 1986թ. մայիսի 5-ի, լույս 6-ի գիշերը՝ 3 աստիճան տաքություն:

















































