Վրաստանի 10 հազար քաղաքացի արդեն օգտվել է Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմից
Վրաստանի 10 հազար քաղաքացի օգտվել է Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմից: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Новости Грузия-ն:
Յոհանես Հանը նշել է, որ ողջունում է լիարժեք կերպով վիզային ազատականացման գործընթացի ուժի մեջ մտնելը:
«Վրաստանի 10 հազար քաղաքացի արդեն օգտվել է Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմից, և ես վստահ եմ, որ այդ ամենը կշարունակվի մեր ծրագրերի համաձայն, որպեսզի մենք տեսնենք վիզային ազատականացման գործընթացը որպես մարդուն առանց որևէ խոչընդոտի ճանապարհորդելու ազատության տրամադրում»,- ասել է նա:
Վրաստանի և Եվրոպական միության երկրների միջև անայցագրային ռեժիմն ուժի մեջ է մտել մարտի վերջից։ Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ։


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ