Հերթական «բեզպրեդելների» հաշվեհարդարը Վարդենիսում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին հերթական ծեծկռտուք-հաշվեհարդարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կալցևոյի» մոտ դաժան ծեծի են ենթարկվել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանն ու Հայկ Կարապետյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաշվեհարդար տեսնողները եղել են Վարդենիսի բնակիչներ՝ «Անուշ» մականվամբ Անուշավան Անտոնյանը, եղբայրներ Մխիթար և Միքայել Խաչատրյանները, «Մրտո» մականվամբ Մարտին Հակոբյանը, Մեսրոպ Հակոբյանը, «Արա Մաշադու» մականվամբ Արա Գալստյանը, «Ապեր Մաշադու» մականվամբ Սարգիս Գալստյանը, «Դինջ» մականվամբ Կարեն անունով երիտասարդ և ևս մի քանի հոգի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածներից Հ. Պետրոսյանը տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոցից Երևանի հիվանդանոց։
Մի քանի ականատեսներ, ովքեր խնդրեցին չհրապարակել իրենց ինքնությունը, հայտնեցին, որ մայիսի 3-ին հաշվեհարդարը տևել է 15-20 րոպե, ու մոտակայքում ծառայություն կատարելիս են եղել Վարդենիսի ոստիկանության աշխատակիցներ, սակայն մեր զրուցակիցները նշում էին, որ նրանք չեն միջամտել և չեն փորձել կանխել ծեծկռտուքը։ Եթե այպես շարունակվի, ապա այս խումբը հերթական անգամ կմնա անպատիժ, ինչն էլ կծնի նոր հանցագործություն։

















































