Թուրք մարզիչը խաղի ընդմիջմանը հանդերձարանում ապտակել է ֆուտբոլիստներին եւ սպառնացել
Թուրքական «Կայսերի Մեյսուսպորի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Հալիթ Քուրտը հայտնվել է սկանդալային պատմության մեջ։ Մարզիչը հանդիպման ընդմիջմանը ապտակել է բոլոր խաղացողներին, ամոթանք տվել եւ սպառնացել, հաղորդում է բրիտանական The Sun-ը։ Թիմը առաջին խաղակեսից հետո պարտվելիս է եղել 1։3 հաշվով։ Տեսանյութը հայտնվել է համացանցում։
Հալիթ Քուրտը հետագայում հայտարարել է, որ այդպիսի մեթոդների դիմել է նաեւ լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնը։
«Այսպիսի բաներ տեղի են ունենում, երբ թիմը նպատակ ունի նվաճել տիտղոսներ։ Բոլորս գիտենք, որ Ֆերգյուսոնը ժամանակին ապտակել է Դեւիդ Բեքհեմին։ Ասում են՝ Ֆաթիհ Թերիմը եւս երբեմն ապտակում է խաղացողներին։ Ներողություն եմ խնդրում, բայց ափսոսում եմ ոչ թե ապտակների, այլ խոսքերիս համար, որ ասել եմ այդ պահին ֆուտբոլիստներին»,- նշել է Քուրթը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը