Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը երկարամյա ծառայությունից հետո ազատվել է աշխատանքից։
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Ինքը՝ Նիկոլայ Գրիգորյանը որեւէ կերպ չմեկնաբանեց, թե որն է եղել իր ազատվելու պատճառը:

















































