Կտրուկ թանկացումևեր՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրված պատգամավորների տիրապետության տակ գտնվող ոլորտներում
«Ժողովուրդը» գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում արձանագրված կտրուկ գնաճն արտացոլվել է նաև պաշտոնական վիճակագրության մեջ: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների վերաբերյալ տվյալները:
Ըստ այդմ, սննդամթերքը թանկացել է 3,6 տոկոսով, ընդ որում, միայն ապրիլին գնաճը 1,9 տոկոս է կազմել: Ալկոհոլային խմիչքները և ծխախոտը թանկացել են 2 տոկոսով: Ծխախոտի և ալկոհոլի շուկայում թանկացումները մեծ հաշվով հետևանք են օրենսդրական փոփոխությունների, երբ հունվարի 1-ից բարձրացվեց ակցիզային հարկը: Բայց միայն դա չէ գնաճի պատճառը:
Կտրուկ թանկացումևեր են արձանագրվել այն ոլորտներում, որոնք գտնվում են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածուների տիրապետության տակ, և հիմա նրանք թանկացումևերով փորձում են ետ բերել ընտրությունների ժամանակ ծախսած գումարները: Բավական է միայն նշել, որ ըստ ԱՎԾ-ի' սննդամթերքի ոլորտում գնաճը եղել է հիմնականում մրգի, բանջարեղենի, ձկնամթերքի, մսամթերքի շուկայում: Մասնավորապես շաքարավազը թանկացել է 15,6 տոկոսով, բանանը' 5,8 տոկոսով, նարինջը' 6,7 տոկոսով և այսպես շարունակ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ