Հայաստանում ցանկանում են դիզել ստանալ շարժիչի օգտագործված յուղից
Հայաստանում ցանկանում են դիզելային վառելիք արտադրել շարժիչի օգտագործված յուղերից։ NEWS.am-ի թղթակցին հայկական Am-Eska ընկերության փոխտնօրեն Դավիթ Քարամյանը հայտնել է, որ հին անիվներից ընկերությունն արդեն ստանում է պիրոլիզային վառելիք։ Այն հիմնականում օգտագործում են վառարաններում (մազութի անալոգ)։
Հիմա ընկերությունը փնտրում է ֆինանսավորում, որպեսզի պիրոլիզային վառելիքից դիզելային վառելիք ստանա։ Իսկ որպես հումք ուզւոմ է օգտագործել երկու տեսակի թափոն՝ անիվները ու շարժիչի յուղը։
Հայաստանում արգելված է աղբանոց նետել ու այրել անիվները, բայց խախտման համար տուգանքը փոքր է ՝ տոննայի համար 500-1500 դրամ։
«Դրա համար էլ ոչ ոք իր հին անիվները չի հանձնում։ Դրանք հաճախ այրում են։ Օգտագործված յուղը նույնպես, այդ թվում ջերմոցների ջեռուցման համար։ Բայց ով նման ծխից թեկուզ 100 մետր հեռավորության վրա անցնի, միանգամից կհասկանա՝ դա օգտակար է, թե ոչ»,- հավելեց Քարամյանը
Հայաստանում մեկ օրում մեքենաներից թափում են մոտ 4 տոննա մշակված յուղ ու դա չհաշված հանքերի ավտոմոբիլային տեխնիկան։
«Հիմա աշխարհում կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ոչ միայն խնայել բնությունը, այլեւ օգուտ ստանալ։ Մենք օգտագործում ենք այդ տեխնոլոգիաները։ Պիրոլիզային վառելիքը մեր շուկայում միանգամայն մրցունակ է։ Մնում է դիզելը։ 2014-ին մենք թողարկել ենք փորձնական խմբաքանակ , բայց գինը հասնում էր լիտրի դիմաց 470 դրամի, իսկ շուկայում դիզելը հիմա արժե 360 դրամ։ Երբ կատարելագործենք արտադրությունը, այդ ժամանակ կկարողանանք գինն էլ նվազեցնել մինչեւ շուկայական»,- ասաց Քարամյանը
Ընկերությունն իր նախագիծը ներկայացրել է տեխնոլոգիական դրամաշնորհների STEP վենչուրային մրցույթում, որը անցնում է ԵՄ-ի, Միջազգային համագործակցության գերմանական միության (GIZ) ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) աջակցությամբ։

















































