Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ) ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել են Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Պնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ) Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետ Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ) Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾ Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ) Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՆոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Հայաստան

Հայաստանում ստեղծվել են վայրի կենդանիների դիտարկման թաքստոց-տնակներ

Օրերս՝ հոկտեմբերի 18-ին, Վայոց Ձորի Շատին և Չիվա բնակավայրերի տարածքում տեղի ունեցավ վայրի կենդանիների դիտարկման համար նախատեսված թաքստոց-տնակների բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին բնապահպանական և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները ծանոթացան թաքստոց-տնակներին, ինչպես նաև «Վայրի կենդանիների դիտարկում Հայաստան» նախաձեռնությանը (Wildlife Watching Armenia), որի շրջանակներում Հայաստանում զարգացվելու է վայրի կենդանիների դիտարկման մշակույթը նպաստելով բնապահպանությանը և տեղաբնակների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, հաղորդում է Econews.am-ը: 

Թաքստոց-տնակների կիրառումը նորարարական մոտեցում է և առաջին անգամ է կիրառվում Հայաստանում վայրի կենդանիների, հատկապես խոշոր կաթնասունների դիտարկման նպատակով: Այն ոչ միայն խթանում է էկոտուրիզմը, այլ նաև նպաստում է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմմանը: Մասնավորապես թիրախային բնակավայրերում գրանցվում են արջերի պարբերական այցեր տեղացիների այգիներ, որոնց ընթացքում կենդանին վնաս է հասցնում, որը սակայն չի փոխհատուցվում, ինչն էլ իր հերթին ստեղծում է բացասական վերաբերմունք վայրի կենդանիների նկատմամբ: Նման թաքստոց-տնակների տեղադրումը այգու տարածքում հնարավորություն է տալիս սեփականատիրոջը ստանալ հավելյալ եկամուտ այցելուներից և կարևորել վայրի կենդանիների պահպանությունը:

Թաքստոց-տնակները գտնվում են Չիվա և Շատին բնակավայրերի տարածքում: Դրանք տեղադրված են բնակավայրի բնակիչներ պտղատու այգիներում, որտեղ հնարավոր է դիտարկել տարբեր վայրի կենդանիներ, այդ թվում գորշ արջ, բեզոարյան այծ, վարազ, աղվես, գորշուկ, նապաստակ և այլն: Տարածքը հարուստ է նաև այլ կենդանատեսակներով՝ թռչուններով, սողուններով: Թաքստոց-տնակները նախատեսված են 2-3 հոգու համար: Դրանցում առկա է ինտերնետ կապ և սահմանափակ հասանելիությամբ էլեկտրականություն, որն ապահովում է արևային համակարգը: Թաքստոց-տնակները կահավորված են երկու մահճակալով, աթոռներով և անհրաժեշտ գույքով` այցելուների դիտարկումը հնարավորինս հարմարավետ կազմակերպելու համար:

Թաքստոցները կառուցվել են «Վայրի կենդանիների դիտարկումը և հարակից էկոզբոսաշրջային ծառայությունների զարգացումը Վայոց Ձորի մարզում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն:

Ենթադրամաշնորհը իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀԿ կամուրջ ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: