Կիսատ-պռատ նախագծեր են ներկայացվում ԱԺ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրվել՝ հասկանալու, թե խորհրդարանում ինչ նախագծեր պետք է քննարկեն ու թե ինչպես պետք է իրենք քվեարկեն այդ նախագծերին: Ըստ մեր տեղեկությունների՝ այս անգամ ևս խմբակցության նիստը անցել է փոքրաթիվ պատգամավորներով: Ու հետաքրքիրն այն է, որ պարզ է դարձել, որ երկրի խորհրդարանը օրակարգում մի քանի հարց ունի քննարկելու, իսկ մի հատված նախագծեր պետք է անցնեն երկրորդ ընթերցում և վերջ:
Մեր տեղեկությունների համաձայն՝ մի քանի նախագծեր են ներկայացվել, որոնք կիսատ են եղել, նախագծերի վրա աշխատելու կարիք է զգացվել, ինչի համար էլ
որոշում է կայացվել այն անգամ օրակարգ չընդգրկել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական խմբակցության ներկայացուցիչների համար էլ շատ բացասաբար է ընդունվել այն հանգամանքը, որ նման նախագծեր են բերվում խորհրդարան այն «սղցնելու» համար, ինչի համար էլ որոշում է կայացվել դրանք հետ տալ ու օրակարգում չունենալ:
Օրակարգում շատ քննարկվող հարցեր չեն եղել, ու ընդհանուր հարցերի են անդրադարձել պատգամավորները, որոնք ամենօրյա ռեժիմով քննարկում են իշխող խմբակցությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ են մասնակցում, ու դա կապված է այն հանգամանքի հետ, որ խմբակցությունում ընդամենը մի քանի հոգու դիրքորոշումն է ի գիտություն ընդունվում, իսկ մնացածը լսողի դերում են, ինչի համար էլ շատ պատգամավորներ նիստերին չեն մասնակցում:
Խմբակցության որոշ պատգամավորներ էլ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարեցին, թե խմբակցության նիստերին հիմնականում որոշումներ չեն կայացվում, ինչի համար վերջին ժամանակահատվածում խուսափում են ուղղակի ժամանակ ծախսել ու ներկա գտնվել նիստերին: Իսկ գաղտնիք չէ, որ սկզբնական շրջանում խմբակցության գրեթե բոլոր նիստերին պատգամավորներն ամբողջ կազմով էին ներկա լինում: Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց