Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն այս օրերին Չինաստանում է՝ մասնակցում է չին-հայկական «Շանսի-Նաիրիտ» ընկերության խորհրդի նիստին, որի անդամ է ինքը։ Նա «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից, քանի որ նեղացած է մամուլի հրապարակումներից ու այն շահարկումներից, թե ինքն ու իր հայրը կապ ունեն Ամուլսարի՝ 400 հազար դոլարով իրականացված փորձաքննության հետ։
Սիսեռյաններին, հիշեցնենք, մեղադրում էին, թե, լինելով լիբանանցի, միջնորդել են, որ լիբանանյան ELARD ընկերությունն իրականացնի փորձաքննությունը, եւ դրա տակ կոռուպցիոն ռիսկ էին տեսնում։
Սիսեռյանն ասաց, որ որոշել է այլեւս չխառնվել Ամուլսարի թեմային, թեեւ ընդամենը մամուլի հետ կապերն էր համակարգում։ Բայց որքան էլ հերքում էր ELARD-ի հետ իր ընտանիքի կապը, միեւնույն է, մարդկանց մեջ հաստատվել է, որ դա իրենց բերած ընկերությունն է։ Իսկ Ամուլսարի թեմայով հիմա, իր խոսքով, բացառապես վարչապետն է զբաղվում, հարցի լուծումն էլ նրա տիրույթում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց